Արթուր Ապինիս
Արթուր Ապինիս լատիշ․՝ Arturs Apinis | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1904[1] |
Ծննդավայր | Ելգավա, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 21, 1975 (71 տարեկան) |
Մահվան վայր | Ռիգա, Լատվիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Լատվիա և ԽՍՀՄ |
Կրթություն | Լատվիայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | գրաֆիկա |
Պարգևներ | |
Artur Apinis Վիքիպահեստում |
Արթուր Ապինիս (լատիշ․՝ Arturs Apinis, հունվարի 27, 1904[1], Ելգավա, Ռուսական կայսրություն - մայիսի 21, 1975, Ռիգա, Լատվիա), լատվիացի և խորհրդային նկարիչ, գծանկարիչ, նկարազարդող, մեդալների և մետաղների պատրաստող։ Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։ Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1974)։ Հասարակական գործիչ։ Լատվիական ԽՍՀ զինանշանի հեղինակ (1940)[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1932 թվականին ավարտել է Լատվիայի գեղարվեստի ակադեմիան, որտեղ սովորել է Ռիխարդ Զարինշի ղեկավարությամբ։
1928-1943 թվականներին աշխատել է Լատվիայի պետական տպարանում։
1944 թվականից եղել է Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի ուսուցիչ Ռիգայում[3]։
1945 թվականից եղել է Լատվիական ԽՍՀ նկարիչների միության անդամ։
1945-1952 և 1962-1975 թվականներին ղեկավարել է Լատվիայի գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի ֆակուլտետը։ Պրոֆեսոր (1963 թվականից), ամսագրի խմբագիր (1953-1956 թվականներ)։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1928 թվականից Արթուր Ապինիսը սկսել է մասնակցել ամենամյա գեղարվեստական ցուցահանդեսների։
Գրաֆիկական նկարիչ էր, նկարազարդող, գրքերի գրաֆիկայի վարպետ։ Նա աշխատել է հիմնականում կերագծության և վիմագրության տեխնիկայով։
1940 թվականին ստեղծել է Լատվիական ԽՍՀ զինանշանը, որը 50 տարի եղել է Լատվիական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության պետական խորհրդանիշը[4]։
Նկարիչ Արթուր Ապինիսը աշխատել է պատվոգրերի, դիպլոմների, մեդալների և փոստային նամականիշների դիզայնի վրա։ «Խորհրդային Լատվիան 25 տարեկան է» մեդալը ստեղծվել է 1965 թվականին, իր նախկին աշակերտուհու` Վալենտինա Զեյլի հետ համահեղինակությամբ[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ Медальер: Апинис Артур Петрович
- ↑ ««Сто памятных дат» Артур Апинис». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ «Heraldicum.ru История создания герба Латвийской ССР». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Enciklopēdija, Māksla un arhitektūra. Biogrāfiās. —Rīga, —"Preses nams", —2000, ISBN 9984-00-361-2
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Каталог отдела латышского искусства, —Издательства Гос. музея искусства, —Рига, —1961, Апинис А. П., стр. 127.
- Художественный календарь «Сто памятных дат (1974 год)»,—"Советский художник",—М.,—1973
- Arturs Apinis (M. Ivanova ievards), —R., —1975.
- С. Циелава, Искусство Латвии, —"Искусство", —Ленинградское отделение, —1979, стр. 164, 185, 186.
- Энциклопедия «Рига», —Рига: Главная редакция энциклопедий, —1989, Апинис, Артур Петрович , —стр. 168, ISBN 5-89960-002-0.
- Enciklopēdija, Māksla un arhitektūra. Biogrāfiās. —Rīga, —"Preses nams", —2000, ISBN 9984-00-361-2
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Советский знак», Медальер: Апинис Артур Петрович
- Художественный календарь "Сто памятных дат (1974 год)",—"Советский художник",—М.,—1973 Արխիվացված 2020-01-25 Wayback Machine
- Apinis Arturs (1904-1975) (լատիշերեն)
- Heraldicum.ru Латвийская ССР
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Ապինիս» հոդվածին։ |
|