Արթուր Դավթյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արթուր Դավթյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դավթյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արթուր Դավթյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 8, 1992(1992-08-08) (31 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայաստան
Մարզիչ(ներ)՝Հակոբ Սերոբյան
160 սմ
Քաշ՝~55 կգ

Արթուր Վահրամի Դավթյան (օգոստոսի 8, 1992(1992-08-08), Երևան, Հայաստան), հայ մարմնամարզիկ, Հայաստանի մարմնամարզության ազգային հավաքականի անդամ, Եվրոպայի պատանեկան առաջնության (2010) չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն (2021), աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր, 2012 և 2016 թվականների Օլիմպիական խաղերի մասնակից։ 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի[1] բրոնզե մեդալակիր։

Արթուր Դավթյանը 2019 թվականի Եվրոպական խաղերի չեմպիոն է[2][3][4][5][6][7][8][9], Տոկիոյի 2020 թվականի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։ Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2021)[10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Դավթյանը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանում։ 1998 թվականին 7 տարեկան հասակում սկսել է զբաղվել մարմնամարզությամբ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում[11]։ 2008 թվականից մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկան[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում անցկացված երիտասարդների օլիմպիական փառատոնում Արթուր Դավթյանը և Հայաստանի հավաքականի անդամներ Վահան Վարդանյանն ու Արթուր Թովմասյանը 23 թիմերի շարքում զբաղեցրել են վեցերորդ տեղը[12]։ Այնտեղ անհատական մրցումներում Արթուր Դավթյանը բազմամարտում գրավել է վեցերորդ տեղը, հենացատկում՝ յոթերորդ տեղը, զուգափայտի վրա՝ վեցերորդ, իսկ օղակներով վարժություններում բավարարվել է 9-րդ տեղով[13]։ Մեկ տարի անց Բիրմինգհեմ քաղաքում կայացած Եվրոպայի պատանեկան առաջնությունում Դավթյանը հենացատկում դարձել է չեմպիոն՝ ցուցաբերելով 15.462 արդյունք։ Դրանից բացի նա 13.975 արդյունքով գրավել է չորրորդ տեղը օղակների վարժությունում, 9-րդ տեղը՝ զուգափայտի վրա և 7-րդ տեղը՝ այծիկի վրա վարժություններում[14]։ Նույն տարում Երևանում մասնակցել է Հրանտ Շահինյանի հիշատակին նվիրված մրցաշարին և գրավել առաջին տեղը[11]։

Չափահասների մակարդակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթուր Դավթյանի մեծահասակների մրցումներում իր նորամուտը կատարել է 2011 թվականին Բեռլինում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունում, որտեղ նա մասնակցել է բոլոր մրցակարգերին։ Հայ մարզիկի համար մրցաշարը անհաջող էր։ Լինելով բազմամարտի ամենաերիտասարդ մասնակիցը՝ նա զբաղեցրել է 20-րդ տեղը։ Մյուս կատեգորիաներում Դավթյանը չի կարողացել հաղթահարել որակավորման սահմանը, և նրա լավագույն արդյունքը եղել է 14-րդ տեղը հենացատկում։

2012 թվականի հունվարին Արթուր Դավթյանը մասնակցել է Լոնդոնում անցկացված միջազգային որակավորման մրցաշարին։ Իր մասնակցած կատեգորիաներում լավագույն արդյունքը ցույց տալով հենացատկում՝ Դավթյանը հավաքել է 15.450 միավոր և զբաղեցրել վեցերորդ տեղը։ Բազմամարտում նա 84,200 միավորով զբաղեցրել է 12-րդ տեղը։ Մրցաշարի արդյունքներով Արթուր Դավթյանն ստացել է 2012 թվականի Ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր[15]։

2012 թվականի մարտին Դոհանում անցկացված աշխարհի գավաթի երրորդ փուլում Արթուր Դավթյանը 15,725 արդյունքով զբաղեցրել է երկրորդ տեղը հենացատկում և 14,575 արդյունքով չորրորդ տեղը այծիկի վրա կատարվող վարժություններում[16]։

Նույն թվականին Արթուր Դավթյանը Մոնպելիեում մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, որտեղ բազմամարտում զբաղեցրել է հինգերորդ տեղը[17][18]։ Լոնդոնում անցկացված Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանն անհաջող է ելույթ ունեցել։ Վնասելով ոտքը՝ նա որակավորման փուլում զբաղեցրել է 36-րդ տեղը և չի անցել եզրափակիչ[19][20]։

Մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում, որ անցկացվել է Դոհայում 2013 թվականի արտի 24-31-ը, Արթուր Դավթյանը, հենացատկում հաջողությամբ կատարելով բարդ վարժությունը, զբաղեցրել է երրորդ տեղը[21]։ Նույն թվականին Մոսկվայում անցկացված Եվրոպայի առաջնությունում Դավթյանն զբաղեցրել է ութերորդ տեղը բազմամարտում[22]։ Հենացատկում նա արժանացել է բրոնզե մեդալի՝ երկրորդ տեղն զբաղեցրած մարզիկին զիջելով 0,021 միավորով։

2015 թվականին Մոնպելիեում անցկացված Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը բազմամարտում և հենացատկում զբաղեցրել է չորրորդ տեղը։

2016 թվականին Բեռնում անցկացված Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանը հենացատկում նվաճել է արծաթե մեդալ։ Նույն թվականին նա կարողացել է ստանալ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր, որտեղ հենացատկի որակավորման մրցումներում զբաղեցրել է 11-րդ տեղը, ինչը նրան թույլ չի տվել անցնել եզրափակիչ։

2021 թվականի գարնանը շվեյցարական Բազելում սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությանը նժույգ թափեր վարժությունում գրավել է առաջին տեղը[23]։ Տոկիոյի Ամառային օլիմպիական խաղերին հենացատկում նվաճել է բրոնզե մեդալ[24]։

2022 թվականի օգոստոսին Մյունխենում Եվրոպայի առաջնությանը նվաճել է արծաթե մեդալ[25]։ Նոյեմբերին Լիվերպուլում դարձել է սպորտային մարմնամարզության աշխարհի չեմպիոն նժույգ թափեր վարժությունում, այդ մարզաձևում աշխարհի առաջնությունում հաղթանակը դարձավ առաջինը անկախ Հայաստանի պատմության մեջ[26]։ Այդ հաղթանակի համար Արթուր Դավթյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի մեդալով[27]։

Մարզական ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցաշար Վայր Ծրագրի տիպ Տեղ Միավոր Տեղ (որակ.) Միավոր (որակ.)
2010 Եվրոպայի պատանեկան առաջնություն Բիրմինգհեմ հենացատկ 1 15.462 1 15.537
2012 Միջազգային մրցաշար Լոնդոն հենացատկ 6 15.450 7 15.616
2012 Միջազգային մրցաշար Լոնդոն բազմամարտ 12 84,200
2012 Աշխարհի գավաթի երրորդ փուլ Դոհա հենացատկ 2 15.725
2012 Աշխարհի գավաթի երրորդ փուլ Դոհա այծիկ 4 14.575
2012 Եվրոպայի առաջնություն Մոնպելիե բազմամարտ 5 83.990
2012 Օլիմպիական խաղեր Լոնդոն բազմամարտ 36 82.865
2013 Աշխարհի գավաթի էտապ Դոհա հենացատկ 3
2013 Եվրոպայի առաջնություն Մոսկվա բազմամարտ 8 85.032 14 83.186
2013 Եվրոպայի առաջնություն Մոսկվա հենացատկ 3 14.866 7 14.766
2015 Եվրոպայի առաջնություն Մոնպելիե բազմամարտ 4 86.364 4 86.498
2015 Եվրոպայի առաջնություն Մոնպելիե հենացատկ 4 14.783 3 14.999
2016 Եվրոպայի առաջնություն Բեռն բազմամարտ 33 71.107
2016 Եվրոպայի առաջնություն Բեռն հենացատկ 2 15.316 3 15.183
2016 Օլիմպիական խաղեր Ռիո դե Ժանեյրո հենացատկ 11 14.566
2017 Աշխարհի առաջնություն Մոնրեալ բազմամարտ 13 82.332 15 81.364
2020 Օլիմպիական խաղեր Տոկիո հենացատկ 3 14.733 2 14.866
2022 Աշխարհի առաջնության խաղեր 2022 Լիվերպուլ հենացատկ 1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ամառային օլիմպիական խաղեր 2020 - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան». hy.m.wikipedia.org. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 6-ին.
  2. «Օրվա 4-րդ ոսկին․Արթուր Դավթյանը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  3. Մեկական ոսկի ու արծաթ՝ Եվրոպական խաղերի մարմնամարզության մրցումներում
  4. ԵԽ-2019․ Արթուր Դավթյանը լավագույնն է հենացատկում
  5. «Մինսկ-2019. Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց հենացատկում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 13-ին.
  6. «Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց հենացատկում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  7. «Մինսկ-2019. Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց հենացատկում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  8. Արթուր Դավթյանը դարձավ Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր
  9. «Հայ մարզիկները Եվրոպական խաղերի մրցումային վերջին օրը նվաճեցին 4 ոսկե և 1 արծաթե մեդալ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 30-ին.
  10. «Հովհաննես Բաչկովը, Արթուր Դավթյանն ու Մալխաս Ամոյանը սպորտի վաստակավոր վարպետի կոչում են ստացել - Armsport.am». armsport.am. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 4-ին.
  11. 11,0 11,1 «В Ереване проходит турнир по спортивной гимнастике, посвященный памяти Гранта Шагиняна». sport.mail.am. 2009 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 5-ին.
  12. Вадим Мкртчян (2009 թ․ հուլիսի 25). «Две медали на Олимпийском фестивале». Голос Армении. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  13. «Լոնդոն-2012. Հայ օլիմպիականները. Արթուր Դավթյան». NEWS.am. 2012 թ․ հուլիսի 11. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  14. «Результаты юношеского чемпионата Европы». 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  15. «Артур Давтян завоевал путевку». armsport.am. 2012 թ․ հունվարի 11. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  16. «Цоу дважды победил на этапе Кубка мира по спортивной гимнастике». championat.com. 2012 թ․ մարտի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 29-ին.
  17. «Результаты чемпионата Европы. Монпелье 2012. Многоборье». 2012. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  18. «Արթուր Դավթյանը 5-րդն է բազմամարտում». NEWS.am Sport. 2012 թ․ մայիսի 25. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  19. «Альберт Азарян: Артур Давтян повредил ногу и не смог выступить в полную силу». ArmFootball.com Sport. 2012 թ․ հուլիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
  20. Результаты спортивной гимнастики на официальном сайте 30-х Летних Олимпийских игр(անգլ.)
  21. «Армянские спортсмены завоевали две бронзы на Кубке мира по спортивной гимнастике». panorama.am Sport. 2013 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.
  22. «Спортиная гимнастика. ЧЕ. Артур Давтян в многоборье занял 8-ое место». armfootball.com. 2013 թ․ ապրիլի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 19-ին.
  23. «Артур Давтян завоевал золото на Чемпионате Европы по гимнастике. Видео» (ռուսերեն). Sputnik Армения — новость. Վերցված է 2023 թ․ հունվարի 22-ին.
  24. «Армения завоевала первую медаль Олимпиады: гимнаст Давтян стал третьим в опорном прыжке» (ռուսերեն). Sputnik Армения — новость. Վերցված է 2023 թ․ հունվարի 22-ին.
  25. «Артур Давтян принес Армении вторую за день медаль ЧЕ по спортивной гимнастике в Мюнхене» (ռուսերեն). Sputnik Армения — новость. Վերցված է 2023 թ․ հունվարի 22-ին.
  26. «АРМЯНСКИЕ ГИМНАСТЫ ПРОДОЛЖАЮТ ВОСХИЩАТЬ» (ռուսերեն). Голос Армении — новость. Վերցված է 2023 թ․ հունվարի 22-ին.
  27. «Артур Давтян награжден президентом Армении медалью «За заслуги перед Отечеством»» (ռուսերեն). Sputnik Армения — новость. Վերցված է 2023 թ․ հունվարի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Դավթյան» հոդվածին։