Արման Անդրեասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Անդրեասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արման Անդրեասյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 27, 1999(1999-12-27) (24 տարեկան)
167 սանտիմետր

Արման Հարությունի Անդրեասյան (դեկտեմբերի 27, 1999(1999-12-27)), ազատ ոճի հայ ըմբիշ, ըմբշամարտի Եվրոպայի 2024 թվականի չեմպիոն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արման Անդրեասյանը Սերբիայի Բելգրադ քաղաքում կայացած անհատական ըմբշամարտի աշխարհի 2020 թվականի առաջնությունում նվաճել է տղամարդկանց մինչև 70 կգ քաշային կարգի բրոնզե մեդալներից մեկը[1][2]։

2021 թվականին Լեհաստանի Վարշավա քաղաքում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Անդրեասյանը նվաճել է տղամարդկանց մինչև 70 կգ քաշային կարգի բրոնզե մեդալներից մեկը[3]։ Երկու շաբաթ անց Բուլղարիայի Սոֆիա քաղաքում կայացած Համաշխարհային օլիմպիական որակավորման մրցաշարում Անդրեասյանը չի կարողացել որակավորվել 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերին (Տոկիո, Ճապոնիա) մասնակցելու համար[4]։ 2021 թվականի հոկտեմբերին Նորվեգիայի Օսլո քաղաքում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պարտվել է բրոնզե մեդալի համար տղամարդկանց 70 կգ քաշային կարգում անցկացված մրցապայքարում[5][6]։ 2021 թվականի նոյեմբերին մինչև 70 կգ քաշային կարգում Թեհրանում կայացած աշխարհի զինվորական առաջնությանը նվաճել է ոսկե մեդալ[7]։

Սերբիայի Բելգրադ քաղաքում կայացած ըմբշամարտի աշխարհի 2022 թվականի առաջնությունում հանդես է եկել տղամարդկանց մինչև 70 կգ քաշային կարգում[8]։ 2022 թվականին Բուդապեշտում մինչև 70 կգ քաշային կարգում Եվրոպայի առաջնությանը դարձել է արծաթե մեդալակիր[9]։

2023 թվականին Երևանում Ստեփան Սարգսյանի Գավաթի շրջանակներում 70 կգ քաշային կարգում դարձել է հաղթող[10]։ 2023 թվականին Բելգրադում աշխարհի առաջնությանը մինչև 70 կգ քաշային կարգում նվաճել է բրոնզե մեդալ[11]։

2024 թվականի փետրվարի 17-ին Բուխարեստում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտում Արմանը, 7:3 հաշվով հաղթելով վրացի Ակակի Կեմերտելիձեին, դարձել է աշխարհամասի չեմպիոն[12]։ Այդ հաղթանակը նա նվիրել է 44-օրյա պատերազմում հերոսացած եղբորը՝ Տարոնին[13]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցաշար Վայր Արդյունք Մրցույթ
2021 Եվրոպայի առաջնություն Վարշավա, Լեհաստան 3-րդ Ազատ ոճի ըմբ., մինչև 70 կգ
2022 Եվրոպայի առաջնություն Բուդապեշտ, Հունգարիա 2-րդ Ազատ ոճի ըմբ., մինչև 70 կգ
2023 Աշխարհի առաջնություն Բելգրադ, Սերբիա 3-րդ Ազատ ոճի ըմբ., մինչև 70 կգ
2024 Եվրոպայի առաջնություն Բուխարեստ, Ռումինիա 1-ին Ազատ ոճի ըմբ., մինչև 70 կգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «2020 Individual Wrestling World Cup Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 18-ին.
  2. Shefferd, Neil (2020 թ․ դեկտեմբերի 17). «Russia claim four freestyle golds as UWW Individual World Cup continues». InsideTheGames.biz. Վերցված է 2021 թ․ մարտի 18-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  3. «2021 European Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
  4. «2021 World Wrestling Olympic Qualification Tournament Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 9-ին.
  5. Houston, Michael (2021 թ․ հոկտեմբերի 5). «Double Olympic champion Sadulaev wins gold on fourth day of Wrestling World Championships». InsideTheGames.biz. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 6-ին.{{cite news}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «Snyder wins World silver, USA places second as a team as men's freestyle wraps up in Senior Worlds in Norway». Team USA. 2021 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 9-ին.
  7. «Արման Անդրեասյանը նվաճել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոնի կոչումը». «Արմեդիա» ՏՎԳ. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 28-ին.
  8. «2022 World Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 18-ին.
  9. «Ըմբիշ Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր». «Արմենպրես» — նորություններ. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 28-ին.
  10. «Трое армянских борцов победили на кубке имени Степана Саргсяна (видео)» (ռուսերեն). Sportbll24.com — новость. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 28-ին.
  11. «Ըմբիշ Արման Անդրիասյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր». «Արմենպրես» — նորություններ. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 28-ին.
  12. «Ըմբիշ Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի չեմպիոն - Armsport.am». armsport.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 17-ին.
  13. «Արման Անդրեասյանն իր հաղթանակը նվիրել է հերոս եղբորը` Տարոն Անդրեասյանին - Armsport.am». armsport.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արման Անդրեասյան» հոդվածին։