Արման (Արմենակ) Կնյազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արման (Արմենակ) Կնյազյան
Ծնվել է1917
ԾննդավայրՊլովդիվ, Բուլղարիա
Վախճանվել է1987
Մահվան վայրՓարիզ
ԿրթությունAcademy of Music, Dance and Fine Arts?
Մասնագիտություննկարիչ

Արման (Արմենակ) Կնյազի Կնյազյան (1917, Պլովդիվ, Բուլղարիա - 1987, Փարիզ), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախել է Պլովդիվի նկարչական ակադեմիան։ 1931 թվականին հաստատվել է Փարիզում։

Գործերից պահվում են ճապոնիայի, Ֆրանսիայի, Հայաստանի ժողովրդական արվեստի և այլ թանգարաններում, ՀԱՊ-ում[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնականում ստեղծել է բնանկարներ`

  • «Փոթորկից առաջ», 1970
  • «Առաջին ձյունը», 1975
  • «Հետապնդում», 1975
  • «Դեպի յայլա» 1970
  • «Հունձք», 1978
  • «Վարդի հովիտը», 1982

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականից մասնակցել է ցուցահանդեսների Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Անգլիայում, արժանացել Փեյար առաջին մրցանակի (1964), Փարիզ, ֆրանսիայի նկարիչների սալոնի արծաթե մեդալի (1980)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.