Արմավիր (միջնադարյան քաղաք)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմավիր (այլ կիրառումներ)
Արմավիր քաղաք, Ք. հ. 9-րդ դարից՝ Մեծ Հայքի Բագրատունիների թագավորության կազմում։ Կազմավորվել է Հայոց Արմավիր մայրաքաղաքի հիմքի և շրջակա ագարակների՝ մայրաքաղաքի արևելյան թաղամասեր հիմքի վրա։ Բագրատունիների օրոք ունեցել է ավելի քան 10 հազար բնակիչ և թագավորության չորրորդ քաղաքն էր։
Մատենագրությունից, ինչպես նաև Արմավիրի պեղումների արդյունքներով հայտնի են
- Արմավիր քաղաքի երկու թաղամասերը՝ Ալիսո(ու) և Բլուր
- Արմավիրի արևելյան բլրի գագաթի մատուռը՝ կառուցված Արմավիր մայրաքաղաքի միջնաբերդի և տաճարի քարերից
- տնտեսական նշանակության շինություններ՝ դարբնոց, թոնատներ, արհեստանոցներ, ձուլարաններ, դեղատուն, երկու խաղողի ճզման հնձաններ
13-րդ դարում թաթար մոնղոլները գրավեցին և ավերեցին Արմավիր քաղաքը։
18-րդ դարի առաջին կեսին, Երևանի պարսկական խանի որոշմամբ, սկիզբ դրվեց Արմավիր մայրաքաղաքի ավերակների ավերմանը։ Քաղաքը հանդիսացավ որպես «պատրաստի քարհանք» ավերակների մոտակայքում կառուցվող նոր բերդի, նոր բնակավայրի և տեղացիների բնակելի տների կառուցման համար։
Սարդարապատի մահալի հրամանատարի՝ «սարդար» համար Արմավիր մայրաքաղաքի և Արմավիր քաղաքի ավերակները հանդիսացա որպես «պատրաստի քարհանք»՝ 1813 թվականից սկսած Սարդարապատի անապատում կառուցել Սարդարաբադի բերդը (Sardari Berd (Armenian: Սարդարի Բերդ։ deriven from Sardar Persian: سردار;(չաշխատող հղում) )։
Արմավիր քաղաքի թաղամասերի և շրջակա ագարակների հիմքի վրա 17-19-րդ դդ ձևավորվեցին նախ ագարակային, ապա գյուղական համայնքներ, որոնք ներկայումը կազմում եմ Արմավիրի մարզի Արմավիր, Հայկավան(չաշխատող հղում), Այգեշատ, Բամբակաշատ, Ջրաշեն, Նոր Արտագերս, Նալբանդյան գյուղերը։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան Արխիվացված 2017-02-20 Wayback Machine։ Երևան, 1986-2001։ Հոդվածներ «Ալիսո(ու)»՝ էջ՝ 91 և «Բլուր» էջ՝ 704։
- Б. Н. Аракелян. О некоторых результатах археологического изучения древнего Армавира. http://hpj.asj-oa.am/1407/1/1969-4(157).pdf Արխիվացված 2019-04-07 Wayback Machine
- Սերգեյ Վարդանյան, Հայոց Մայրաքաղաքները, Արմավիր Արխիվացված 2017-02-20 Wayback Machine,էջ՝ 28։