Արմիդեի պալատի ավերումը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմիդեի պալատի ավերումը
տեսակգեղանկար
նկարիչՇառլ Կուապել
տարի1737
բարձրություն334 սանտիմետր
լայնություն633 սանտիմետր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՆանսիի կերպարվեստի թանգարան
հավաքածուՆանսիի կերպարվեստի թանգարան
կայք
Ծանոթագրություններ
 La destruction du palais d'Armide by Charles Antoine Coypel Վիքիպահեստում

«Արմիդեի պալատի ավերումը» (ֆր.՝ La Destruction du palais d'Armide), ֆրանսիացի նկարիչ, դրամատուրգ և փորագրիչ Շառլ Կուապելի նկարներից[1]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1737 թվականին[2]։Յուղաներկով[3] կտավի չափերն են 334 × 633 սմ։

Այսօր «Արմիդեի պալատի ավերումը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Նանսիի կերպարվեստի թանգարանում[4] (Նանսի, Ֆրանսիա

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արմիդեի պալատի ավերումը» ստեղծագործությունը պատվիրվել է Գոբելենների թագավորական մանուֆակտուրայի համար 1733 թվականին։ Այն համալրելու էր Վերսալում Ֆրանսիայի թագուհի Մարիա Լեշինսկու օպերային գոբելենների շարքը։ Այդ շարքը ստեղծվել է՝ ներշնչվելով Ժան Բատիստ Լյուլլիի[5] «Արմիդե» և Ֆիլիպ Կինոյի «Ռոլան» օպերաներից։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավի սյուժեի տեսարանը վերցված է «Արմիդե» օպերայի 5-րդ տեսարանի վերջին հատվածից, որտեղ պատկերված է Արմիդեն։ Ասպետ Ռենոյի մերժումից խստորեն վիրավորված, Արմիդեն, ազատ տալով իր ցասմանը, ավերում է հրաշալի պալատը, որտեղ նրանք վայելում էին իրենց սերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «La destruction du palais d'Armide - Charles-Antoine Coypel». USEUM (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
  2. «532 La Destruction du palais d'Armide». collections-mba.nancy.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
  3. «La Destruction du palais d'Armide - Charles Antoine Coypel - Crotos». zone47.com. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.
  4. «La Destruction du palais d'Armide - Coypel Charles-Antoine» (ֆրանսերեն). Musée des Beaux-Arts de Nancy. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 24-ին.
  5. «Tragédie en abyme». Les carnets de Versailles (ֆրանսերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]