Արշակ Տիգրանյան վարժարան
Արշակ Տիգրանյան վարժարան անգլ.՝ TCA Arshag Dickranian School | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1981 |
Լուծարված է | 2015 |
Հիմնադրիր | Թեքեյան մշակութային միություն |
Աշակերտներ | 276 |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Լոս Անջելես |
Հասցե | 1200 N. Cahuenga Blvd., Los Angeles, 90038 |
Կայք | dickranianschool.org(անգլ.) |
Արշակ Տիգրանյան վարժարան, ամենօրյա վարժարան։ Հիմնվել է 1981 թվականին, Հոլիվուդում՝ Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ և Արշակ Տիգրանյանի նվիրատվությամբ։ Ունի մանկապարտեզ, տարրական և միջնակարգ բաժիններ (1-12-րդ դասարաններ)։ Անգլերենով դասավանդվող պետական ծրագրին զուգահեռ ուսուցանվում են հայոց լեզու, գրականություն, պատմություն, կրոն, ազգային երգ, պար։ Աշակերտների թիվը՝ 276: Հրատարակում է տարեգիրք և պարբերաթերթ։ Դպրոցում գործում են Հակոբ Պարոնյան թատերախումբը, երգչախումբ, պարախումբ, մարզական խմբեր (թեթև աթլետիկայի, բասկետբոլի, կարատեի)
Արշակ Տիգրանյան վարժարանը դադարեցրել է իր գործունեությունը և փակվել 2015 թվականին[1]։