Արշամ Խոնդկարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշամ Խոնդկարյան
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիս 1881
Ծննդավայր Ախվեիս, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր դեկտեմբերի 1, 1965(1965-12-01) (84 տարեկան)
Վախճանի վայր Փարիզ

Արշամ Թևոսի Խոնդկարյան (հուլիս 1881, Ախվեիս, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 1, 1965(1965-12-01), Փարիզ), հայ քաղաքական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության արդարադատության նախարար[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1881 թվականի հուլիսին, Իգդիրի Հախվերես գյուղում։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում և Օդեսայի համալսարանի իրավաբանության բաժնում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականին, ռուսական հեղափոխության ժամանակ Խոնդկարյանը Անդրկովկասը ներկայացնող քաղաքական կարևոր գործիչներից մեկն էր։

1918 թվականին Հայաստանի առաջին հանրապետության անկախացումից հետո Արշամ Խոնդկարյանը ներկայացված էր նորաստեղծ հանրապետության առաջին օրենսդիր մարմնում` Հայաստանի Խորհրդում։

Ընտրվել է Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի անդամ, սերտ գործակցության մեջ է եղել Դաշնակցության հետ և նշանակվել է արդարադատության նախարար[2]։

Նա 1921 թվականին տեղափոխվել է արտասահման։ 1924 թվականին հաստատվել Փարիզում, ուր մինչև իր մահը զբաղվել է հրապարակագրական բեղուն գործունեությամբ` առավելաբար խորհրդային կարգերի քննադատությանը նվիրելով իր աշխատանանքերը։ Եղել է «Տնի» (օրեր) թերթի խմբագիրը[3]։

Արշամ Խոնդկարյանը մահացել է 1965 թվականի դեկտեմբերի 1-ին, Փարիզում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Arsham Khondkaryan - Encyclopaedia Orientica». 2016 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին.
  2. «Arsham Khondkaryan - Encyclopaedia Orientica». web.archive.org (Անգլերէն). 2016 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. maik1970 (2017 թ․ դեկտեմբերի 1). «Արշամ Խոնդկարեան (1881-1965)». Azat Or. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 23-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)