Արտակ Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտակ Ա
არტაგ I
Վիրքի Արտաշեսյան թագավորության արքա
Իշխանությունմ․թ․ա․ 78 թվական - մ․թ․ա․ 63 թվական
Թագադրումմ․թ․ա․ 78 թվական
Ծնվել է՝անհայտ
Մահացել է՝մ. թ. ա. 63
Երկիր Վիրք
ՀարստությունՎիրքի Արտաշեսյան արքայատոհմ
ՏոհմԱրտաշեսյաններ
միապետ
ՀայրԱրշակ Ա
ԵրեխաներՓառնավազ II

Արտակ Ա (վրաց.՝ არტაგ I, անհայտմ․թ․ա․ 63 թվական, Մցխեթ, Վիրք), Վիրքի (Իբերիայի) թագավորության արքա Արտաշեսյանների հարստությունից, ով կառավարել է մ․թ․ա․ 78-ից մինչև մ․թ․ա․ 63 թվականը[1]։ Վրացական սկզբնաղբյուրների համաձայն՝ Արտակը եղել է Իբերիայի թագավոր Արշակ Ա-ի որդին և իրավահաջորդը՝ Արտավազդի Ա-ի թոռը։ Տարբեր սկզբնաղբյուրներում (հիմնականում՝ հունահռոմեական) Արտակը հայտնի է նաև «Արտագ», «Արիգ», «Ռոկ», իսկ տեղական գրություններում՝ «Ադերկ» անուններով[2]։

Միջնադարում շարադրված վրացական աղբյուրներն Արտակ Ա Արտաշեսյանի կառավարման մասին հայտնում են չափազանց կծկտուր տեղեկություններ։ Մասնավորապես, Լեոնտի Մրովելին իր «Քարթլիս ցխովրեբա» աշխատությունում գրում է, որ Արտակի կառավարման տարիներին Վիրքը ենթարկվում է պարթևաց հրոսակների ասպատակություններին։ Այնուամենայնիվ, հռոմեացի պատմիչներ Պաուլուս Օրոսիուսի, Ֆեստուս Ռուփուսի, Ապպիանոս Ալեքսանդրացու և Դիոն Կասսիոսի գրվածքները ամբողջացնելով պարզ է դառնում, որ Արտակը շարունակելով հոր՝ Արշակի քաղաքականությունը, նշյալ ժամանակահատվածում դաշնակցել է Պոնտոսի գահակալ Միհրդատ Զ Եվպատորի և Մեծ Հայքի «արքայից արքա» Տիգրան Բ Մեծի հետ[3][4]։

Աղվանից թագավորության նվաճումից հետո, Վիրքը հռոմեական ներխուժումից և սպասվելիք արյունահեղություններից զերծ պահելու համար Արտակը ձևականորեն ընդունում է «Հռոմի բարեկամի և դաշնակցի» կարգավիճակը։ Դեռևս մ․թ․ա․ 92 թվականին, Տիգրան Մեծը հպատակեցրել էր Վիրքը՝ Գառնիի ճակատամարտում հաղթանակ տանելով Փառանջոմի նկատմամբ։ Սենատի գիտակցում էր, որ Հայքի ազդեցության ոլորտում գտնվող Իբերիան չէր կարող այդօրինակ հավատարմություն ցուցաբերել արևմուտքի նկատմամբ․ արդյունքում՝ Տիգրան Մեծի հետ Արտաշատի պայմանագրի ստորագրումից հետո Գնեոս Պոմպեոսը արշավանք է կազմակերպում դեպի Վիրք։ Կարճ ժամանակահատվածում հռոմեական լեգեոնները Գուգարաց աշխարհից ներթափանցում են Իբերիայի թագավորություն և բանակում Մցխեթայի շրջակայքում գտնվող Արմազ կոչվող տարածքում։ Արտակն այրում է իր թագավորության միջանցիկ կամուրջները և փախչում դեպի երկրի անտառային շրջանները։ Հընթացս հռոմեացիները սրի ու թրի եմ մատնում ամբողջ Վիրքը՝ կողոպտելով բնակչությանն ու զավթելով բերդերն ու ամրոցները։ Շարունակական ավերից և կոտորածություններից հետո «անպարտելի լեգեոններին» ընդառաջ են դուրս գալիս վրաց ռազմիկները, որոնք սակայն անհավասար պայքարում նախաձեռնությունը զիջում են թշնամուն։ Մ․թ․ա․ 63 թվականին Արագվայում Պոմպեոսը հայտնաբերում է թագավորական ընտանիքին՝ մահվան դատապարտում Արտակին, իսկ նրան որդիներին՝ գերեվարում Հռոմ։ Արշակին հաջորդում է որդին՝ Փառավազը, որը դառնում է Վիրքի գահին բազմած վերջին Արտաշեսյան արքա։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]