Արտաշես Սուքիասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սուքիասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արտաշես Սուքիասյան | |
---|---|
Ծնվել է | 1841 |
Մահացել է | 1895 |
Կրթություն | Ներսիսյան դպրոց |
Մասնագիտություն | դերասան |
Արտաշես Ալեքսանդրի Սուքիասյան (1841, Թելավ-1895, Բաքու), հայ դերասան։ Հայկական պրոֆեսիոնալ թատրոնի ռեալիստական ուղղության հիմնադիրներից։
Սովորել է Ներսիսյան դպրոցում։ Բեմ է բարձրացել 1863 թվականին, Թիֆլիսում։ Առավել հաջողության է հասել բնութագրական դերերով՝ Օսկան Պետրովիչ, Իսայի, Բրիլիանտով, Իրասածով (Սունդուկյանի «Օսկան Պետրովիչն էն կինքումը», «Խաթաբալա», «Էլի մեկ զոհ», «Գիշերվան սաբրը խեր է»), որոնց առաջին դերակատարն է եղել։ 1879-1881 թվակականներին Թիֆլիսի հայոց մշտական դերասանական խմբում խաղացել է Դոն ժուան (Մոլիերի «Դոն ժուան»), Ղաղո (Ն․ Փուղինյանի «Դալալ Ղաղո»), Հորացիո (Շեքսպիրի «Համլետ») և այլն։ 1866 թվականին գրել է «Իմերել Մախարե» վոդևիլը։ Գ․ Սունդուկյանն իր «Օսկան Պետրովիչն էն կինքումը» վոդևիլը նվիրել է Սուքիասյանին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 212)։ |