Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը» գիրքը (գիրք)
ՀեղինակՐաֆֆի Քորթոշյան
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ2022
Էջերհայերեն 202
ԵրկիրՀայաստանՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչՀայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ
Հրատարակված էՀՃՈՒ հրատարակչություն
Հրատարակման տարեթիվ2022
ԳՄՍՀISBN 978-9939-843-59-9
Թվային տարբերակacademia.edu/94954650/THE_ENDANGERED_CHRISTIAN_ARMENIAN_HERITAGE_OF_ARTSAKH

Արցախի վտանգված հայկական քրիստոնեական ժառանգությունը (անգլ.՝ THE ENDANGERED CHRISTIAN ARMENIAN HERITAGE OF ARTSAKH, ռուս.՝ АРМЯНСКОЕ ХРИСТИАНСКОЕ НАСЛЕДИЕ АРЦАХА, ОКАЗАВШЕЕСЯ ПЕРЕД УГРОЗОЙ УНИЧТОЖЕНИЯ), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից 2022 թվականին հրատարակված գիրքը հեղինակն է Րաֆֆի Քորթոշյանը։ Հրատարակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տրամադրած դրամաշնորհով, ՀՃՈՒ հիմնադրամի գիտական խորհրդի երաշխավորությամբ և պրոֆեսոր Թալին Գրիգորի խմբագրությամբ University of California,Davis : Բաղկացած է երկու բաժիններից։ Առաջինում ներկայացվում է 1991 թվից մինչև 2020 թթ. Ադրբեջանի ենթակայության տակ գտնվող տարածքներում հայկական հուշարձանների ոչնչացումը փաստող նյութեր (իրականություններն ավելի տեսանելի դարձնելու համար փաստերը ներկայացնել նաև թվային տարբերակով՝ QR կոդերի միջոցով)։ Երկրորդում՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի զինված ուժերին անցած և վտանգված պատմամշակութային հուշարձաններն ըստ շրջանների (Հադրութ, Քարվաճառ, Քաշաթաղ, Ասկերան, Մարտակերտ, Մարտունի, Շուշի)։ Նպատակ ունի մերկացնել Ադրբեջանի Հանրապետության մշակութային ցեղասպանության քաղաքականությունը, ինչպես նաև օտար հանրությանը ներկայացնել Արցախի վտանգված հայկական մշակույթը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]