Արքունական տուն (ֆիլմ, 1930)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արքունական տուն
անգլ.՝ The Big House
ԵրկիրԱՄՆ
Ժանրդրամա, քրեական ֆիլմ, ֆիլմ բանտի մասին և ռոմանտիկ ֆիլմ
Թվական1930
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋորջ Ու. Հիլլ
ՊրոդյուսերԻրվինգ Թալբերգ
Սցենարի հեղինակՖրենսիս Մարիոն, Մարտին Ֆլավին, Ջոզեֆ Ֆարնեմ և Լենոքս Ռոբինսոն
ԴերակատարներՈւոլես Բիրի, Ռոբերտ Մոնտգոմերի, Լյուիս Սթոուն, Չեսթեր Մորիս, Ջորջ Ֆ․ Մերիոն, Քլեր ՄակԴաուել, Նոյ Բիրի կրտսեր, Դևիթ Ջենինգս, Ջ. Ս. Նաջենթ, Կառլ Դեյն, Լեյլա Հայմս, Մեթյու Բեց, Ռոբերտ Էմեթ Օ'Քոնոր և Թոմ Ուիլսոն
ԵրաժշտությունԼուիս Սիլվերս
ՄոնտաժԲլանշ Սյուել
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն88 րոպե
 The Big House (1930 film) Վիքիպահեստում

«Արքունական տուն» (անգլ.՝ The Big House; թարգմանության այլ տարբերակը՝ «Մեծ տուն»)՝ սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր Ջորջ Ու. Հիլլի՝ 1930 թվականին թողարկված դրամատիկ թրիլերը։ Գլխավոր դերերում ներգրավված են Ռոբերտ Մոնտգոմերին, Չեստեր Մորրիսը և Ուոլլես Բիրին։

Ֆիլմն առաջադրվել է «Օսկարի» չորս արձանիկների «Լավագույն ֆիլմ», «Տղամարդու լավագույն դեր» (Ուոլլես Բիրի), «Լավագույն սցենար» (Ժոզեֆ Ֆարնեմ, Մարտին Ֆլևին, Ֆրենսիս Մարիոն և Լեննոքս Ռոբինսոն՝ հաղթանակած) և «Լավագույն ձայն»,(Դուգլաս Շիրեր՝ հաղթանակած)[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ, գեղեցիկ, բայց հիմար Քենթը (Ռոբերտ Մոնթհոմերի) ոչ սթափ վիճակում նստում է ավտոմեքենայի ղեկին և մարդ է սպանում։ Դատավճիռը լինում է 10 տարվա ազատազրկումը։ Նրան տեղավորում են գերլեցուն բանտում, որը նախատեսված էր 1800 մարդու համար, մինչդեռ այստեղ իրենց պատիժն էին կրում 3000 դատապարտյալներ։ Քենթին նետում են տեղի հեղինակություններ Մորգանի (Չեստեր Մորրիս) և Բուտչի (Ուոլլես Բիրի) բանտախուց, վերջիններս էլ նրան համոզում են կազմակերպել «դարի փախուստը»….

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ռոբերտ Մոնտգոմերի Քենթ Մարլոու
Չեստեր Մորրիս Մորգան
Ուոլլես Բիրի Բուտչ Շմիդտ
Լյուիս Սթոուն Ջեք Ֆարել
Լեյլա Հայամս Էնն
Ջորջ Ֆ. Մարիոն Փոփ
Ջ.Ս. Նաջենտ Միստր Մարլոու
Կառլ Դեյն Օլսեն
Մետյու Բետց Գոֆեր
Կլեպ ՄակԴաուել Տիկին Մարլոու

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուտչի դերում սկզբնապես նախատեսել էին Լոն Չեյնիին, ով հասցրեց նույնիսկ նկարահանվել մի քանի տեսարաններում։ Դերասանի անակնկալ մահը խափանեց նկարահանող խմբի բոլոր պլանները, և Բուտչի դերը վստահվեց Ուոլլես Բիրիին[2]։ Բիրիի դերը ծաղրապատճենվել է «Մերկ ատրճանակ 33 ⅓. Վերջին վիրավորանքը» ֆիլմում լեսլի Նիլսենի կողմից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The 3rd Academy Awards (1930) Nominees and Winners». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  2. 2,0 2,1 Trivia

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արքունական տուն (ֆիլմ, 1930)» հոդվածին։