Բալիտորաձկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալիտորաձկներ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Actinopteri
Ինֆրադաս Ոսկրային ձկներ (Teleostei)
Կարգ Ծածանակերպեր (Cypriniformes)
Վերնաընտանիք Cobitoidea
Ընտանիք Բալիտորաձկներ (Balitoridae)
Swainson, 1839

Բալիտորաձկներ (լատին․՝ Balitoridae), ծածանակերպների կարգի ձկների ընտանիք։ Հայտնի է շուրջ 400, Հայաստանում՝ 2 տեսակ՝ անգորական լերկաձուկ և Քուռի լերկաձուկ։

Իրանը վերից վար մի փոքր սեղմված է։ Գանգի առջևի բաժինը հետնամասին միացած է անշարժ հոդով։ Մեջքային լողակը մեկն է։ Բերանի շուրջը գտնվում են 3-6 զույգ բեղիկներ։ Թեփուկները մանր են կամ բացակայում են։ Լողափամփուշտի առջևի բաժինը շրջապատված է ոսկրային պատիճով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալիտորաձկներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալիտորաձկներ» հոդվածին։