Բայան (նկար, Վասնեցով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բայան
տեսակգեղանկար
նկարիչՎիկտոր Վասնեցով
տարի1910
հավաքածուՌուսական թանգարան
Ծանոթագրություններ

«Բայան» (ռուս.՝ Баян), ռուս նկարիչ-գեղանկարիչ, ճարտարապետ, պատմական և ժողովրդական բանահյուսության գեղանկարչության վարպետ Վիկտոր Վասնեցովի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1910 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 303 × 408 սմ։

Այսօր «Բայան» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ռուսական պետական թանգարանում (Սանկտ Պետերբուրգ, ՌԴ

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բայան» ստեղծագործությունում հեղինակը պատկերել է ռուս ռազմիկների խմբի։ Այդ զորականները նստած են բարձր բլրի նեղ գագաթին և լսում են կույր տավղահարի երգը։ Աջ կողմում երևում են այլ ռազմիկների գլուխներ, որոնք կանգնած են լանջին։ Դատելով տավղահարի գզգզված մազերից՝ ուժգին քամի է փչում։ Հետին պլանում՝ աջից երևում է անտառը, իսկ ձախից՝ գետը, որտեղից բացվում է լայնարձակ տարածություն։ Բլրի վրա կախվել են ամպրոպային ամպեր[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ստեղծագործությունը Վասնեցովը նկարել է 1910 թվականին։ Այստեղ հեղինակն ավարտում է իր արվեստի բիլինային թեման։ Հայտնի է, որ նկարի գուսանի կերպարը ստեղծելիս հեղինակը «Ասք Իգորի ճակատամարտի մասին» ստեղծագործությունից[2]։

«Բայան» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ռուսական պետական թանգարանում (Սանկտ Պետերբուրգ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]