Բարդաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարդաղ

Բարդաղ, Բարդողիմե, 14-րդ դարի 1-ին կեսի գրիչ և մանրանկարիչ։ Ստեղծագործել է Եղեգիսում (Սյունիք

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշակերտել է Խաչատուր Կեչառեցուն։ 1314–1315 թվականներին գրել և նկարազարդել է Ավետարան (ձեռագիր № 9721), նկարազարդել Հայրապետ գրիչի ընդօրինակած անթվակիր Ավետարանը (ձեռագիր № 4924, երկուսն էլ՝ Մատենադարան

Բարդաղի մանրանկարները (ավետարանիչների պատկերներ, խորաններ ու կիսախորաններ) կատարման եղանակով աղերսվում են որմնանկարչության, զարդաքանդակների, հատկապես՝ խաչքարերի արվեստին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։