Բելգիական վաֆլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բելգիական վաֆլի
Բելգիական վաֆլու բաղադրիչները
ԵնթատեսակՎաֆլի
Առաջացման երկիր Բելգիա
 Waffles of Belgium Վիքիպահեստում

Բելգիական վաֆլի (անգլ.՝ Belgian waffle), Հյուսիսային Ամերիկայում վաֆլիի տեսակ է` ավելի թեթև ծեփով, ավելի մեծ խորանարդներով, և ավելի խորը փոսիկներով, քան ամերիկական վաֆլիները։ Բելգիական վաֆլիները սկզբնապես խմորիչով էին խմորված, բայց այժմ հաճախ օգտագործում են փխրեցուցիչ։ Դրանք հաճախ օգտագործում են որպես նախաճաշ. լրացումները կարող են լինել հարած սերուցքով, հրուշակագործների շաքարով, փափուկ մրգերով և շոկոլադե սփրեդով, օշարակով, ինչպես նաև` կարագով կամ մարգարինով։ Դրանք նաև կարող են մատուցվել վանիլային պաղպաղակով կամ թարմ մրգով (օրինակ` ելակներով)` որպես աղանդեր։ Բուն Բելգիայում կան վաֆլիի տարբեր տեսակներ, այդ թվում` Բրյուսելի վաֆլի և Լիեժի վաֆլի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնապես օգտագործվել է 1958 թվականին[1], Բրյուսելում, Expo 58-ում, Բելգիական վաֆլիները ներկայացվել են Հյուսիսային Ամերիկայում բելգիացի Վալտեր Քլեյմանի կողմից, 21-րդ դար ցուցահանդեսում, Սիեթլում, 1962 թվականին, և մատուցվել են հարած կրեմով և ելակներով[2]։ Վաֆլիները հետագայում մասսայականացվել են Միացյալ նահանգներում, 1964 թվականի Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ, Նյու Յորք քաղաքում[3], Քուինսի Ողողվող մարգագետիններ այգում։ Այս վաֆլիները ներկայացվել են Բելգիայի Բրյուսել քաղաքից Մորիս Վերմերշի կողմից։ Մեծապես հիմնված լինելով Բրյուսելի վաֆլիների պարզեցված բաղադրատոմսի վրա` Վերմերշը որոշել է փոխել անունը` անվանելով այն Բել-Գեմ վաֆլի` նկատելով, որ շատ ամերիկացիներ չեն կարող ճիշտ տեղորոշել Բրյուսելը որպես Բելգիայի մայրաքաղաք[4][5]։ Այս վաֆլիները մատուցվում էին հարած կրեմով և ելակներով, և դրանք վաճառվում էին մեկ դոլարով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Belgian Waffles». CooksInfo.com. Վերցված է 2009 թ․ մարտի 19-ին.
  2. «There's Something for All at Seattle's Fair». Spokane Daily Chronicle. 1962 թ․ ապրիլի 24. էջ 2 – via Google News Archive.
  3. Roberts, Sam (2008 թ․ հուլիսի 27). «A Fair, a Law and the Urban Walker». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 19-ին.
  4. «His waffles made memories at the Queens World's Fair». Newsday. 1989 թ․ օգոստոսի 22.
  5. Kraig, Bruce (2013). «Waffles». The Oxford Encyclopedia of Food and Drink in America. էջ 554. ISBN 9780199734962. Վերցված է 2014 թ․ փետրվարի 10-ին – via Google Books.