Բերնարդ Հիլլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերնարդ Հիլլ
անգլ.՝ Bernard Hill
Ծնվել էդեկտեմբերի 17, 1944(1944-12-17)[1][2]
ԾննդավայրBlackley, Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
Մահացել էմայիսի 5, 2024(2024-05-05)[3] (79 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՄանչեսթերի քաղաքային համալսարան, Manchester School of Theatre? և Xaverian College?[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
ԸնտրանիՄատանիների տիրակալը (ֆիլմաշար)
Ամուսին(ներ)Մարիաննա Հիլ[4]

Բերնարդ Հիլլ (անգլ.՝ Bernard Hill, դեկտեմբերի 17, 1944(1944-12-17)[1][2], Blackley, Մանչեսթեր, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն - մայիսի 5, 2024(2024-05-05)[3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), հեռուստատեսության և կինոյի բրիտանացի դերասան։ Իր երեսնամյա կարիերայի ընթացքում առավել հայտնի է «Տիտանիկ» ֆիլմում խաղացած կապիտան Էդվարդ Ջոն Սմիթ[5], «Մատանիների տիրակալը» ֆիլմաշարում՝ Թեոդեն արքա և «Իրական հանցանք» դրամայում՝ բանտի ռեկտոր Սան Քվենթին դերերով։ Հիլլը միակ դերասանն է, ով նկարահանվել է 1-ից ավելի ֆիլմերում, որոնք արժանացել են 11 «Օսկար» մրցանակի («Տիտանիկ», «Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը»)[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլլը ծնվել է Բլեքլիում՝ Մանչեստրում։ Սովորել է Քսավերիանի քոլեջում, ավելի ուշ ընդունվել է Մանչեստրի պոլիտեխնիկական դրամայի դպրոցը, որը դիպլոմով ավարտել է 1970 թվականին ավարտել[7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիլլը առաջին անգամ մեծ հռչակ է ձեռք բերել Միացյալ Թագավորությունում՝ «Տղաները Բլեքստաֆայից» հեռուստասերիալում խաղացած Յոսեր Հյուզ դերից հետո[7]։ Նրա հերոսի «Տվեք մեզ աշխատանք» արտահայտությունը[7] հայտնի է դարձել անգործունակության բարձր մակարդակի համար Մարգարետ Թետչերի կառավարության դեմ բողոքողների շրջանում[8]։ Այս դերը նրան բերել է բազմաթիվ մրցանակներ, ինչը, ինչպես նա է ասել, «նրան խելագարություն է հասցրել»։ 1982 թվականին սերժանտ Պուտնեմա դերով խաղացել է «Գանդի» ֆիլմում, որի ռեժիսորը Ռիչարդ Աթենբորոն է[9]։ Պատկերը ստացել է «Օսկար» մրցանակ։ Այնուհետև Բերնարդ Հիլլը հայտնվել է 1984 թվականի «Բաունտի» ֆիլմում՝ «Բաունտի» նավի խռովության մասին չորրորդ բեմադրությունում[5]։ Նաև 1982 թվականին Կալիգուլա կայսեր թիկնապահի դերով խաղացել է «Ես Կլավդիոսն եմ» հեռուստասերիալում[10]։ 1985 թվականին Հիլլը հայտնվել է Ջոն Լենոնի «Ուղևորություն դեպի կյանք» դրամայի էկրանավորումում։ Նկարահանվել է նաև «Բալի այգին» կատակերգության էպիզոդում և «Մակբեթ» պիեսում։ 1989 թվականին Բերնարդը գնահատվել է քննադատների կողմից «Շիրլի Վալենթայն» բեմադրությունում Ջոյի կերպարը ստեղծելու համար[5]։ Ավելի ուշ նշանակալի դերեր է խաղացել «Լուսնային լեռներ» (1990), «Սկալագրիգ» (1994) և «Մադագասկարի մաշկը» (1995) ֆիլմերում։ 1990-ականների կեսերին Հիլլը սկսել է ավելի հաճախ հայտնվել ֆիլմերում։ Նրա առաջին գլխավոր դերը դարձել է 1996 թվականի «Ուրվականը և խավարը» ֆիլմը (Վել Քիլմերի և Մայքլ Դուգլասի հետ միասին)[10]։ Հիլլը դարձել է ավելի պանջված դերասան «Տիտանիկ» ֆիլմում կապիտան Էդվարդ Ջոն Սմիթի դերից հետո[9]։ 2002 թվականին Բերնարդը խաղացել է Փիլոսի դերը «Կարիճների արքան» ֆիլմում (Դուեյն Ջոնսոնի, Մայքլ Կլարկ Դունկանի և Քելլի Հուի հետ միասին)։ Ավելի ուշ Թեոդեն թագավորի դերով նկարահանվել է Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը» կինոեռագրությունում[9]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերնարդ Հիլլը ապրել է Միացյալ Թագավորության Իպսուիչում քաղաքի Սուֆոլկ կոմսությունում։ Անցյալում փոխհարաբերություններ է ունեցել դերասանուհի Քեթի Բեյթսի հետ[9]։ Ամուսնացած է, ունի մեկ որդի՝ Գեբրիել անունով[7]։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1976 ֆ Մարտական փորձարկում Trial by Combat Ֆրեդի
1982 ֆ Գանդի Gandhi սերժանտ Պուտմեն
1984 ֆ Բաունտին The Bounty Ուիլյամ Քոուլ
1986 ֆ Նոր աշխարհ New World Ջոն Բիլինգթոն
1996 ֆ Ուրվականը և Խավարը The Ghost and the Darkness Հոումորն
1997 ֆ Տիտանիկ Titanic Էդվարդ Ջոն Սմիթ
1999 ֆ Իրական հանցագործություն True Crime Լյունթեր
2002 ֆ Կարիճների արքան The Scorpion King Փիլոս
2002 ֆ Մատանիների տիրակալը։ Երկու ամրոց The Lord of the Rings: The Two Towers Թեոդեն
2003 ֆ Մատանիների տիրակալը։ Թագավորի վերադարձը The Lord of the Rings: The Return of the King Թեոդեն
2003 ֆ Գոթական ոճ Gothika Ֆիլ Փարսոնս
2008 ֆ «Վալկիրիա» գործողությունը Valkyrie գեներալը անապատում
2015—2015 ս Գայլերի սրահ Wolf Hall Նորֆոլքի դուքսը

Հոնորարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

[11]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 Bernard Hill: Titanic and Lord of the Rings actor dies (բրիտ․ անգլ.) — 2024.
  4. 4,0 4,1 Bernard Hill, actor who shot to fame as Yosser Hughes in Boys From the Blackstuff – obituary / C. EvansLondon, Thailand: 2024. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
  5. 5,0 5,1 5,2 «Bernard Hill Biography». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 12-ին.
  6. Bernard Hill News, Filmography, Pictures — Rotten Tomatoes
  7. 7,0 7,1 7,2 7,3 BBC — Manchester Films — Bernard Hill — a biography
  8. «Out of work — and this time it won't just be Yosser who will feel the pain | News». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Bernard Hill: Information from Answers.com
  10. 10,0 10,1 Bernard Hill | Biography, Photos, Movies, TV, Credits | Hollywood.com
  11. «Властелин колец». А знаете ли вы… Արխիվացված 2012-01-25 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերնարդ Հիլլ» հոդվածին։