Բիթլիսցի Մուշեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուշեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բիթլիսցի Մուշեղ
Ծնվել է1869
ԾննդավայրԲաղեշ
Մահացել է1899
Մահվան վայրԽախրև
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան
Մասնագիտությունֆիդայի
ԿուսակցությունՀՅԴ

Բիթլիսցի Մուշեղ, բնօրինակ անուն՝ Մուշեղ Մուշեղյան (1869, Բաղեշ - 1899, Խախրև), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՀԴ կուսակցության անդամ։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Գործել է Բիթլիսում, Սասունում (մինչև 1893 թվականը՝ հնչակյան գործիչ Ս. Տամատյանի հետ), ապա՝ Աղբյուր Սերոբի խմբում։ Ահաբեկել է հայ բնակչության օտարազգի հարստահարիչների և մատնիչների։

Մասնակցել է Կովկասից Խլաթ զենք և զինամթերք տեղափոխելու գործին, ճանապարհին մղել Ղլիճ-Գեդուկի, Քյոշկ գյուղի. Խաթավինի, Ավերակ ջաղացի (որտեղ հատկապես աչքի է ընկել, և ժողովուրդը երգեր է ձոնել մարտի հերոսներին) կռիվները։ Եղել է բացառիկ նշանառու։

Մասնակցել է 1898 թվականի՝ Աղբյուր Սերոբի ղեկավարած Բաբշենի կռվին։ Զոհ է դարձել դավադրության։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բիթլիսցի Մուշեղ (նիւթեր զինւորի յուշատետրէն), ,,Դրօշակ'', Փարիզ, 1930, թիւ 2, էջ 53-58։
  • Գևորգյան Համլետ, Դրվագներ մարտական ու զինատար խմբերի պատմությունից, ,,Բանբեր Հայաստանի արխիվների'', Երևան, ՀԱԱ, 2004, թիվ 2, էջ 67-78։
  • Արշակ, Հայ յեղափոխութեան արշալոյսի հսկաներէն Պիթլիսցի Մուշեղ (1869-1899), (Կաթավին սարի եւ Աւերակ ջաղացի հերոսամարտերը), Կ. պօլիս, 1919, 64 էջ։
  • Գևորգյան Համլետ, Ազատագրական պայքարի հերոսապատումից, Երևան, 2006, 574 էջ։
  • Հայկական հարց հանրագիտարան, Երևան, 1996, էջ 85։
  • Ռուբէն, Հայ յեղափոխականի մը յիշատակները, հատ. Գ., Թեհրան, 1982, Երեւան, 1990։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։