Բոբի Բրաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոբի Բրաուն
Ի ծնե անունանգլ.՝ Robert Barisford Brown
Նաև հայտնի է որպեսBobby
Ծնվել էփետրվարի 5, 1969(1969-02-05) (55 տարեկան)
Բոստոն, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերժամանակակից R&B, ռիթմ էնդ բլյուզ, new jack swing?, հիփ հոփ, դենս փոփ և swingbeat?[1]
Մասնագիտություներգիչ, երաժիշտ, դերասան, հեղինակ-կատարող, պարող և ռեփեր
Գործիքներվոկալ
ԼեյբլMCA Inc., MCA Records և Interscope Records
ԱմուսինՈւիթնի Հյուսթոն

Ռոբերդ Բարիս Ֆորդ (անգլ.՝ Robert Barisford Brown, առավել հայտնի է որպես Բոբի Բրաուն, փետրվարի 5, 1969(1969-02-05), Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի R&B երգիչ, երգահան, ռեփեր, պարող և դերասան։ Ուիթնի Հյուսթոնի նախկին ամուսինը։ New Edition խմբին հաջողությամբ մասնակցելուց հետո՝ 1987 թվականին, Բոբի Բրաունն սկսել է մենակատարի կարիերա և ձայնագրել մի շարք հիթեր, ինչպես նաև նվաճել Գրեմմի մրցանակ։ Նա համարվում է «Նյու ջեքս վինգի» պիոներ։ Նրա երկրորդ ալբոմը՝ «Don’t Be Cruel», ներառում է մեծ թվով հիթեր, այդ թվում՝ «My Prerogative» երգը։ Նկարահանվել է «Լինելով Բոբբի Բրաունը» (անգլ.՝ Being Bobby Brown) շոուում։

New Edition[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոբի Բրաունն սկսել է իր երաժշտական կարիերան որպես New Edition R&B խմբի անդամ, որը նա ստեղծել էր իր մանկության ընկեր Մայքլ Բիվինսի հետ։ Նա եղել է խմբի ամենաերիտասարդ մասնակիցը։ Բրաունի հետ խումբը ձայնագրել է մի շարք հիթեր՝ Candy Girl, Cool It Now և Mr. Telephone Ma:

1986 թվականին Բրաունը հեռացվել է «New Edition» խմբից, քանի որ մնացած մասնակիցները զգում էին, որ իրենց կարիերան կվտանգվի բեմի վրա Բրաուի անկարգությունների և կարգապահության բոլոր սահմաններն անցող պահվածքի պատճառով։ All For Love շրջագայության ժամանակ նա վիճել է Ռալֆ Տրեսվանտի հետ և միջամտել նրա կատարումների։

1996 թվականին Բրաունը վերադարձել է New Edition՝ մասնակցելու Home Again ալբոմի ձայնագրմանը։ Համերգային շրջագայության կեսին նրա արտասովոր պահվածքը կրկին արտահայտվել է։ Նա ավելացրել է իր կատարումների ժամանակը՝ խանգարելով մյուսներին։

Հարցազրույցների մեկում նա խոստովանել է, որ շրջագայության ընթացքում եղել է թմրանյութերի ազդեցության տակ։ Նա նորից հեռացել է New Edition խմբից։

2005 թվականի աշնանը New Edition խումբը ելույթ է ունեցել «BET» հեռուստաալիքի 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։ Խումբը կատարել է հատվածներ իր ամենահայտնի երգերից, և Բրաունը խմբի հետ կատարել է Mr. Telephone Man երգը։ Հետագայում BET-ը և Inside Hollywood-ը հայտարարել են, որ Բրաունը վերամիավորվել է խմբի հետ և կմասնակցի նրանց հաջորդ ալբոմի ձայնագրությանը։ 2006 թվականի հունվարին New Edition-ը հայտարարել է, որ խումբը 2008 թվականին նոր ալբոմ կհրապարակի, իսկ հետո կմեկնի համերգային շրջագայության։ Բոբին ելույթ է ունեցել նաև Կոլումբիայի (Հարավային Կարոլինա) համերգում, որը դարձել է խմբի ապագա DVD-թողարկման հիմքը։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Candy Girl (1983, New Edition խմբի կազմում)
  • New Edition (1984, New Edition խմբի կազմում)
  • All for Love (1985, New Edition խմբի կազմում)
  • King of Stage (1986)
  • Don't Be Cruel (1988)
  • Bobby (1992)
  • Home Again (1996, New Edition խմբի կազմում)
  • Forever (1997)
  • The Masterpiece (2012)

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի հուլիսի 18-ից մինչև 2007 թվականի ապրիլի 24-ը Բոբի Բրաունն ամուսնացած է եղել երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հետ։ Նրանց միակ դուստրը եղել է Բոբի Քրիստինա Հյուսթոն-Բրաունը (1993-2015)։ Ամուսնալուծությունից հետո աղջկա նկատմամբ խնամակալության լիակատար իրավունքը տրվել է մորը, և Բրաունը զրկվել է խնամակալության իրավունքից ալկոհոլի և օրենքի հետ ունեցած խնդիրների պատճառով, քանի որ մեղադրվում էր ընտանեկան բռնություն կատարելու մեջ։ Դատարանի միջոցով խնամակալության իրավունքը վերադարձնել նա այդպես էլ չի կարողացել։ Բոբբի Քրիստինա Բրաունը մահացել է 2015 թվականի հուլիսի 26-ին՝ իր տան լոգարանում անգիտակց վիճակում գտնվելուց գրեթե վեց ամիս հետո[2]։

Բրաունն ունի ևս մեկ տղա՝ Լենդոն Բրաունը (ծնվել է 1986 թվականին) Մելիքա Ուիլյամսից և երկու երեխաներ Քիմ Ուորդից՝ Լափրինսիա Բրաունը (ծնվել է 1990 թվականին) և Ռոբերտ Բարիսֆորդ Բրաուն կրտսերը (ծնվել է 1992 թվականին)։

2012 թվականի հունիս 22-ին Բոբի Բրաունն ամուսնացել է Ալիսիա Էթերիջի հետ Հավայան կղզիներում[3]։ Զույգն ունի երեք զավակ՝ Կասիուս Բրաունը (ծնվել է 2009 թվականի մայիսի 30-ին)[4] և երկու դուստրեր` Բոդի Ջեյմսոն Ռեյն Բրաունը (ծնվել է 2015 թվականի սեպտեմբերի 7-ին)[5] և Հենդրիքս Էսթել Շեբա Բրաունը (ծնվել է 2016 թվականի հուլիսի 14-ին)[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Swingbeat Music | Discogs
  2. Дочь Уитни Хьюстон умерла после шести месяцев комы: Люди: Из жизни: Lenta.ru
  3. Вдовец Уитни Хьюстон женился спустя 4 месяца после смерти певицы // podrobnosti.ua, 22 июня 2012 года.
  4. «Bobby Brown Welcomes Son Cassius» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  5. «Bobby Brown and Alicia Etheredge Name Daughter Bodhi Jameson Rein» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 19-ին.
  6. «IMDb - Movies, TV and Celebrities». IMDb. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
  7. «HELLO! Russia». ru.hellomagazine.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.