Բոլեսլավ Բարլոգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոլեսլավ Բարլոգ
Դիմանկար
Ծնվել էմարտի 28, 1906(1906-03-28)[1][2][3]
ԾննդավայրՎրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4]
Մահացել էմարտի 17, 1999(1999-03-17)[5][1][2][…] (92 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Գերմանիա[4]
ԳերեզմանWaldfriedhof Zehlendorf
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունթատերական ռեժիսոր, կինոռեժիսոր և գրավաճառ
ԱմուսինHerta Barlog?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա
 Boleslaw Barlog Վիքիպահեստում

Բոլեսլավ Բարլոգ , (գերմ.՝ Boleslaw Barlog, մարտի 28, 1906(1906-03-28)[1][2][3], Վրոցլավ, Սիլեզիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[4] - մարտի 17, 1999(1999-03-17)[5][1][2][…], Բեռլին, Գերմանիա[4]), թատրոնի և կինոյի գերմանացի ռեժիսոր, թատերական գործիչ, Բեռլինի արվեստների ակադեմիայի անդամ։ Հիմնականում հայտնի է Բեռլինի թատերական կյանքը վերակենդանացնելու իր աշխատանքով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է փաստաբանի ընտանիքում։ Մանկուց սիրել է թատրոն և գրականություն։ 1920-ական թվականներին դարձել է ռեժիսորներ Հ.Գիլպերտի և Կ.Մարտինի ուսանողն ու օգնականը։ Բեմական գործունեությունը սկսել է Բեռլինի «Ժողովրդական թատրոնում» («Volksbühne») (1930-1933)։

1933 թվականին նացիստների իշխանության գալուց հետո նա կորցրել է աշխատանքը և մի քանի տարի զբաղվել տարբեր աշխատանքներով։ Հետագայում նշանակվել է գերմանական «Universum Film AG» կինոընկերության տնօրենի օգնական։ 1940-ականներին նա ղեկավարել է ֆիլմերի նկարահանումները «Universum Film AG» և «Terra Film» ստուդիաներում[6][7]։

Բոլեսլավ Բարլոգը հայտնի է հիմնականում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Բեռլինում թատերական կյանքի վերածննդի վերաբերյալ իր աշխատանքով։ Բեռլինի գլխավոր թատրոնների մեծ մասն այն ժամանակ մեծապես վնասվել կամ ավերվել է պատերազմի ընթացքում, ուստի հետպատերազմյան առաջին ներկայացումներից շատերը ցուցադրվել են հին կինոթատրոններում կամ Արևմտյան Բեռլինի ծայրամասում գտնվող փոքր, համեմատաբար անվնաս «Շլոսպարկ» թատրոնում[8] ։

1945 թվականից ղեկավարել է «Շլոսպարկ» թատրոնը, 1951 թվականից՝ Արևմտյան Բեռլինի «Շիլլեր» թատրոնը։ 1951-1972 թվականներին աշխատել է Բեռլինի թատերական հաստատություններում, եղել է Արևմտյան Բեռլինի քաղաքային թատերական ընկերության գլխավոր տնօրեն։

Բոլեսլավ Բարլոգի գերեզմանը

1950 թվականին արժանացել է «Berliner Kunstpreis» շքանշանի, 1965 թվականին՝ Արվեստի և գրականության շքանշանի։ Պարգևատրվել է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության համար «Մեծ սպա» շքանշանով[9]։ Բարլոգը մահացել է Բեռլինում 1999 թվականին՝ իր 93-ամյակից կարճ ժամանակ առաջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118506625 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Deutsche Oper Berlin (2013). "Boleslaw Barlog". Retrieved 9 September 2013 (de).
  7. Deutsches Filminstitut. "Boleslaw Barlog: Filmografie". Retrieved 9 September 2013 (de).
  8. Janik, Elizabeth (2005). Recomposing German Music: Politics And Musical Tradition in Cold War Berlin, p. 169. Brill. 900414661X
  9. Akademie der Künste, Berlin. "Kunstpreis Berlin Jubiläumsstiftung". Retrieved 11 September 2013 (de).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոլեսլավ Բարլոգ» հոդվածին։