Ավարտել է Մոսկվայի համալսարանի քիմիայի ֆակուլտետը։ 1962 թվականից ԽՍՀՄ ԳԱ բնագիտության և տեխնիկայի պատմության ինստիտուտի, 1973-1975 թվականներին փիլիսոփայության ինստիտուտի տնօրեն։ 1975 թվականից ԽՍՀՄ ԳԱ բնագիտության և տեխնիկայի պատմության ինստիտուտի սեկտորի վարիչ։ Ուսումնասիրել է մատերիալիստական դիալեկտիկայի, բնագիտության փիլիսոփայության, գիտաբանության և գիտական հայտնագործության հոգեբանության ու տրամաբանության հարցերը, ձեակերպել դիալեկտիկական տրամաբանության մի քանի սկզբունքներ։ Գիտության պատմության միջազգային ակադեմիայի անդամ է, մի շարք երկրների ակադեմիաների արտասահմանյան անդամ։ Պարգևատրվել է երեք շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 356)։