Բրդի կշռում
Բրդի կշռում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ջորջ Վաշինգտոն Լամբերտ |
տարի | 1921[1] |
նյութ | յուղաներկ[1] և կտավ[1] |
գտնվում է | Ավստրալիայի ազգային պատկերասրահ[1] |
հավաքածու | Ավստրալիայի ազգային պատկերասրահ[1] |
Ծանոթագրություններ |
«Բրդի կշռում» (անգլ.՝ Weighing the fleece), ավստրալիացի նկարիչ, քանդակագործ, Լոնդոնի արվեստի դպրոցի ուսուցիչ Ջորջ Վաշինգտոն Լամբերտի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1921 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 71,7 × 91,8 սմ։
Այսօր «Բրդի կշռում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Ավստրալիայի ազգային պատկերասրահում[2] (Կանբերրա, Ավստրալիա)։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
«Բրդի կշռում» ստեղծագործությունում հեղինակը պատկերել է բրդի կշռման տեսարան։ Ամբարում ոչխարների են խուզում։ Պահեստի տերը և նրա կինը հետևում են, թե ինչպես են կշռում այն բուրդը, որը հենց նոր են ստացել ոչխարի խուզից։ Մյուս ոչխարը սպասում է իր հերթին[3]։ Նկարն ունի հենքային եռանկյուն ձև՝ «համարյա ֆրիզ ճակտոնի ներսում»[4]։
Ջիմ Դևիդսոնը այսպես է նկարագրել կտավը․
Կշեռքի սլաքին հետևում են բոլոր ներկաների աչքերը, բացի երկու տղամարդուց, որոնք զբաղված են ոչխարներով։ Կշեռքի կողքին կանգնած է բրդի գնորդը և նրա օգնականը, իսկ մյուս կողմում՝ տիրապետող դիրքում են ֆերմայի տերն ու նրա կինը։ Տիրոջ ձեռքը կիսով չափ գրպանում է, նա գոռոզ կեցվածքով է։ Միևնույն ժամանակ կինը նստած է բրդով պարկի վրա։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Բրդի կշռում» ստեղծագործությունը Լամբերտը նկարել է 8 օրում[3]։ Նկարը պատվիրել է Լի Սադլիեր Ֆոլքիները՝ Ուենգանելլայի կայանի սեփականատերը[5]։ Ֆոլքիներին դուր չեկավ, որ նկարում հեղինակն ու իր կին Բեատրիսն են պատկերված, այդ պատճառով էլ հրաժարվեց գնել կտավը։ Ավելի ուշ նկարը գնել է սըր Բոլդուին Սփենսերը 600 ֆունտ ստեռլիգով[5]։
1966 թվականին նկարը գնել է Ավստրալիայի ազգային պատկերասրահը[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://artsearch.nga.gov.au/detail.cfm?irn=43314
- ↑ «Weighing the fleece 1921». George W Lambert Retrospective. National Gallery of Australia. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ 3,0 3,1 «Art Association». The Argus (Melbourne). No. 23437. Victoria, Australia. 1921 թ․ սեպտեմբերի 15. էջ 11. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին – via National Library of Australia.
- ↑ «George W Lambert retrospective: Heroes & icons». ReCollections. National Museum of Australia. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 Grey, Anne. «Weighing the fleece 1921». Collection. National Gallery of Australia. Վերցված է 2019 թ․ ապրիլի 18-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Weighing the fleece». National Gallery of Australia collection (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - «Podcast on The Golden Fleece». Art Gallery of New South Wales curator Barry Pearce (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)