Բրյոնյոյսուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բրյոնյոյսուն
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Հիմնադրված է1923 թ.
Մակերես3,37 կմ²
ԲԾՄ4 մետր
Բնակչություն5050 մարդ (նոյեմբերի 4, 2019)[1]
Բրյոնյոյսուն (Նորվեգիա)##
Բրյոնյոյսուն (Նորվեգիա)

Բրյոնյոյսուն (նորվ.՝ Brønnøysund), քաղաք և նախկին կոմունա Նորվեգիայում։ Այն գտնվում է Բրյոնյոյ կոմունիայի կենտրոնում՝ Նուրլան կոմսությունում։

Բրյոնյոյսունը 1923 թվականին որպես առանձին քաղաք ու կոմունա էր հանդես գալիս Բրեննայից անկախ։ Սակայն հետագայում, ըստ մասնավորի 1964 թվականի հունվարի 1-ի դրությամբ Բրյոնյոյսունը կրկին միավորվեց հարևան Սյոմնա և Վելֆյորդ կոմունաների հետ ու կազմավորվեց Բրյոնյոյ կոմունա ու, արդյունքում, կորցրեց քաղաքի կարգավիճակը մինչև 2000 թվականը։ 1977 թվականին Սյոմնան առանձնացավ, որպես ինքնուրույն կոմունա։

Դեպի քաղաք բացվող տեսարան

Այսօր քաղաքը համարվում է Բրյոնյոյի վարչական և տնտեսական գլխավոր կենտրոնը։ 2009 թվականի մարդահամարի տվյալների համաձայն Բրյոնյոյսունի բնակչության թիվը կազմել է 4 506 մարդ[2]։ նոր քաղաքային կառավարությունը ձևավորվել է 2000 թվականին։ Քաղաքի ծովափի երկայնքով ամեն օր անցնում է Խուրտիգրուտեն գնացքը՝ ուղևորվելով գիշերը հյուսիս և վերադառնալով ցերեկ կեսօրին՝ հարավ։ Բրյոնյոյսունում կա օդանավակայան և դեպի արևելք ելք է բացվում Е6 ավտոմայրուղին։

Բրյոնյոյսունը 2005 թվականի փետրվարին

Ամբողջ Նորվեգիայի տարածքում Բրյոնյոյսունը հայտնի է որպես գրանցմանկենտրոն (Brønnøysund Register Centre): Նորվեգական նավային ընկերության՝ Torghatten Trafikkselskap շտաբ-բնակարանը գտնվում նույնպես գտնվում է այս քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի առաջին հեռագրատունը այս շենքում է գտնվել

Վիկինգների տիրապետության ժամանակաշրջանում Տուրգարը (նորվ.՝ Torgar), որն ընկած էր լեգենդար Տուրխատե լեռան փեշերին, համարվել է ցեղապետերի գլխավոր նստավայրը։ Բնիկ ժողովուրդին բնաջնջեց դուքս Սկուլեն (Duke Skule) և իր մարդիկ նորվեգական քաղաքացիական պատերազմի ժամանակ, որը սանձազերծվել էր 1240 թվականին։

Տարածաշրջանը կրկին բնակեցվեց Հարավային Նորվեգիայի, Տրյոնդելագի և Շվեդիայի բնակիչներով։ Հենց այս հանգամանքով է պայմանավորված Բրյոնյոյսուն քաղաքի յուրօրինակ բարբառը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին դպրոցի շենքը (նորվ.՝ Tårnskolen)

Վերջին տարիներին Բրյոնյոյսունում նկատվում է կայուն տնտեսական աճ։ Այստեղից է սկսվում Սիաֆուդ ֆյորդը (նորվ.՝ Fjord Seafood), որը մեծ զբոսաշրջային նշանակություն ունի քաղաքի համար։ Քաղաքում են տեղաբաշխված Հյուսիսային Եվրոպայի կրաքարի մեծագույն պաշարներ, որոնք շահագործվում են գործարաններում։ Կան սննդի արդյունաբերական ֆաբրիկաներ։ Բրյոնյոյսունում կա օդանավակայան և ուղղաթիռային հարթակ։ Տնտեսության գլխավոր ճյուղը հանդիսանում է ժամանակակից գյուղատնտեսություն, հիդրոպոնիկան, տրանսպորտային մեծ ընկերությունը, անտառային տնտեսությունն ու զբոսաշրջությունը։

Օդանավակայան[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյոնյոյսունի գլխավոր փողոցը

Բրյոնյոյսունի օդանավակայանը քաղաքի կենտրոնից ընդամենը 2 կմ հեռավորության վրա է գտնվում և համարվում է կենսական նշանակության օբյեկտ ոչ միայն քաղաքի համար, այլև ամբողջ Հյուսիսային Նորվեգիայի։ Օդանավակայանը բացվել է 1968 թվականին։ Այսօր ուղիղ թռիչքներ դեպի Օսլո չեն իրականացվում։ Օդանավակայանը սպասարկվում է նորվեգական Widerøe ավիաընկերության կողմից։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյոնյոյսունի կլիման տիպիկ ծովային է։ Այստեղ ձմեռները մեղմ են՝ չնայած օր այդքան հյուսիսում է գտնվում։ Սառնամանիքների օրերի միջին քանակը քաղաքում կազմում է 160-180 օր ([1] Արխիվացված 2017-01-23 Wayback Machine): Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 5.6°С: Տարեկան տեղումների միջին քանակությունն էլ հասնում է 1 510 մմ-ի։ Վերջին ամենացուրտ ձմեռը եղել է 2001 թվականին։ Այդ տարի հուլիսյան միջին ջերմաստիճանը կազմեց 14.1°С:

Brønnøysundի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին օրական °C (°F) −1.1
(30)
−0.6
(30.9)
0.9
(33.6)
3.7
(38.7)
8.4
(47.1)
11.2
(52.2)
13.1
(55.6)
13.0
(55.4)
9.8
(49.6)
6.6
(43.9)
2.2
(36)
−0.1
(31.8)
5.6
(42.1)
Տեղումներ մմ (դյույմ) 138
(5.43)
102
(4.02)
114
(4.49)
97
(3.82)
66
(2.6)
83
(3.27)
123
(4.84)
113
(4.45)
180
(7.09)
192
(7.56)
145
(5.71)
157
(6.18)
1510
(59,45)
աղբյուր: Meteorologisk Institutt[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tettsteders befolkning og arealStatistics Norway.
  2. Statistics Norway (2009)։ «Urban settlements. Population and area, by municipality. 16 June 2009»։
  3. «Normaler for Brønnøy». met.no. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրյոնյոյսուն» հոդվածին։