Գաբրիելա Ուայլդ
Գաբրիելա Ուայլդ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 8, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր | Բեյսինգսթոուք, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Հիթֆիլդի դպրոց, Ասքոթ, Windlesham House School? և Սուրբ Սուիթանի դպրոց |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ John Anstruther-Gough-Calthorpe?[1], մայր՝ Vanessa Hubbard?[1] |
Ամուսին(ներ) | Alan Pownall? |
Երեխա(ներ) | Sasha Blue Pownall?[1] |
Գաբրիելա Զանա Վանեսա Անսթրոթեր-Գաֆ-Քելթրոփ (անգլ.՝ Gabriella Zanna Vanessa Anstruther-Gough-Calthorpe)[2], հայտնի է նաև Գաբրիելա Քելթրոփ[3] անունով։ Անգլիացի մոդել և դերասանուհի է, ով նկարահանվել է «Հրացանակիրները», «Քերրի» և «Անվերջ սեր» ֆիլմերում։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուալդը ծնվել է Բասինգսթոուքում։ Նա սերում է ազնվական Գաֆ-Քելթրոփ ընտանիքից[4]։ Նրա հայրը՝ գործարար Ջոն Անսթրոթեր-Գաֆ-Քելթրոփը Watermark Group-ի նախկին նախագահն է և բարոնետ Ֆիցրոյ Անսթրոթեր-Գաֆ-Քելթրոփի թոռն է։ Նրա մայրը՝ Վանեսա Մերի Թերեզան, Դայ Լյուլենի նախկին կինն է։ Ուալդի նախնիներից է Մոնտագյու Բերտին՝ Աբինգդոնի 6-րդ կոմսը։ Ուալդի մայրական տատի ծնողներն էին Բերնարդ Ֆիցալան-Հոուարդը՝ Գլասոպի 3-րդ բարոն Հոուարդը և Մոնա Ֆիցալան-Հոուարդը՝ Բեամոնթի 11-րդ բարոնուհին։
Ուալդը ունի կրտսեր քույր՝ Օքտավիան և հինգ խորթ եղբայրներ և քույրեր։ Օլիվիա և Արաբելա Լյուլինները, իր մոր առաջին ամուսնությունից և Ջորջիանան, Իզաբելան և Յակոբին իր հոր առաջին ամուսնությունից։
Ուալդը հաճախել է Հեդֆիլդի, ապա Սուրբ Սվիթոն դպրոց, այդ ընթացքում զբաղվել է մոդելի կարիերայով։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուալդը սկսել է իր կարիերան որպես մոդել։ 2009 թվականի դեկտեմբերին Ուալդը արեց իր դերասանական կարիերայի դեբյուտը նկարահանվելով «Համադասարանցիները 2։ Ոսկե Ֆրիտոնի լեգենդը» արկածային կատակերգությունում։ 2010 թվականի մայիսին նա նկարահանվել է «Դոկտոր Ով» հեռուստասերիալում[5]։ 2010 թվականի դեկտեմբերին Ուալդը նկարահանվել է «Հրացանակիրները» արկածային ֆիլմում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուալդը ամուսնացել է երաժիշտ Ալան Փոունալի հետ 2014 թվականի սեպտեմբերի 13-ին։ Նրանք ունեն մեկ որդի՝ Սաշա Բլյու Փոունալը, ով ծնվել է 2014 թվականի փետրվարի 3-ին[6]։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2009 | Համադասարանցիները 2։ Ոսկե Ֆրիտոնի լեգենդը | Սեֆի | |
2011 | Հրացանակիրները | Կոնստանս Բոնացիո | |
2012 | Երկրորդ Մաեստրո | թավջութակահար | Կարճամենտրաժ ֆիլմ |
2013 | Քերրի | Սյու Սնել | |
2014 | Անվերջ սեր | Ջեյդ Բափերֆիլդ | |
2014 | Սքվեթինգ | Քելեյ |
Հեռուստասերիալ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2010 | Դոկտոր Ով | Վամպիր աղջիկ | |
2012 | Սև Ձի | Վինտեր-Լի Քարթեգեն |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Lundy D. R. The Peerage
- ↑ «Ուալդ անգլիական ծաղիկ». Vanity Fair. 2014 թ․ փետրվար.
- ↑ «Գաբրիելա Քալթրոփ - FMD». Fashion Model Directory. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Hermione Eyre (2009 թ․ ապրիլի 12). «Սուրբ Տրինիանի Սրբերը և մեղավորները». This Is London. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Վենեսիայի Վամպիրները». Doctor Who. Սերիա 6. 2010 թ․ մայիս. BBC.
{{cite episode}}
: Unknown parameter|seriesno=
ignored (|series-number=
suggested) (օգնություն) - ↑ «Փոունալ». Daily Telegraph. 2014 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիելա Ուայլդ» հոդվածին։ |
|