Գալե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գալե (այլ կիրառումներ)
Գալե
անհայտ - 1907 թվականի մայիսի 25
ԾննդավայրԱրևմտյան Հայաստան, Սասունի Սպաղանք
Մահվան վայրԱրևմտյան Հայաստան, Սուլուխ
ՔաղաքացիությունՕսմանյան կայսրություն
Ծառայության տարիներ1890-1907 թվականներ
Մարտեր/
պատերազմներ
Սասունի ապստամբություն (1894)
Սասունի ապստամբություն (1904), Սուլուխի կռիվ (1907)

Գալե (անհայտ, Սպաղանք, Մուշի գավառ, Բիթլիսի վիլայեթ - 1907, Սուլուխ կամուրջ, Մուշի գավառ, Բիթլիսի վիլայեթ), հայ ֆիդայի, ազգային-ազատագրական շարժման գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սասունի Սպաղանք գյուղում։ Սպաղանցի Մակարի քրոջ որդին, ազգակից էր նաև ֆիդայիներ Ազեին և Ազոյին։ 1892 թվականից զենք է վերցրել և պայքարել Օսմանյան կառավարության դեմ՝ մասնակցելով Սպաղանաց Մակարի և Գևորգ Չաուշի գլխավորած բոլոր մարտական գործողություններին։ 1894 թվականի Սասունի ապստամբության ժամանակ մասնակցել է Տալվորիկի և Գելիեգուզանի կռիվներին։ 1896-1900 թվականներին Գալեն դարձել է Գևորգ Չաուշի ամենահուսալի գործակիցը։ 1900 թվականին, երբ քուրդ ցեղապետ Բշարե Խալիլը կոտորում է Սպաղանքի բնակիչներին, Մակարն ու Գալեն երդվում են վրեժ լուծել իրենց հարազատների արյան համար։ Խալիլը նենգաբար սպանել էր նաև ֆիդայապետ Աղբյուր Սերոբին։ Տարոնի մյուս ֆիդայիներն էլ իրենց հերթին երդվել էին լուծել Սերոբի վրեժը։ 1900 թվականին Տարոնի հայդուկները Գևորգ Չաուշի, Սպաղանաց Մակարի, Անդրանիկի գլխավորությամբ վերջապես իրականացնում են վրեժխնդրությունը՝ գլխատելով Բշարե Խալիլին, իսկ Գալեն այդ գործողության ընթացքում դրսևորում է արտակարգ հնարամտություններ։

Սասունի 1904 թվականի ապստամբության ժամանակ Գալեն հաջողությամբ պաշտպանում էր նաև Հրայրից իրեն վստահված Գրեգոլի դիրքը։ Այնուհետև Գալեն Գևորգ Չաուշի հետ մասնակցում է Բերդակի հաղթական կռիվներին։ Գալեն զոհվում է 1907 թվականի մայիսի 25-ին Գևորգ Չաուշի հետ Սուլուխի կռվում։ Թաղված է Քուրդմեյդան գյուղում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]