Գայլի դրունք, Գայլի դուռ[1]։, լեռնանցք ՀայաստանիԼոռու մարզի և ՎրաստանիՔվեմո Քարթլիի մարզի սահմանում, Վիրահայոց լեռների կենտրոնական մասում[2]։ Բարձրություն 1798 մ։ Միմյանց է կապում Ուռուտի և Աղքյորփիի գետահովիտները[3][4]։ Հայաստանի և Վրաստանի սահմանը անցնում է լեռնանցքով՝ ըստ Անդրկենտգործկոմին առընթեր գավառների վարչական սահմանազատման գծով հանձնաժողովի 1923 թվականի ապրիլի 30 նիստի որոշման[5]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 27 — 150 էջ։