Գեորգիա Գլաստրիս (անգլ.՝ Georgia Glastris, հուն․՝ Γεωργία Γλαστρή, օգոստոսի 1, 1992(1992-08-01), Չիկագո), գեղասահորդ, որ ներկայացնում է Հունաստանը։ Հունաստանի եռակի չեմպիոն (2010, 2011, 2013 թվականներ, կանանց գեղասահք)։ Մինչ 2007 թվականը ներկայացրել է ԱՄՆ-ն[1]։
Գեորգիա Գլաստրիսն ունի երկու կրտսեր քույր, որոնք նույնպես զբաղվում են գեղասահքով (Կարինա Գլաստրիսը կանադացի Նիկոլոս Լետների հետ ներկայացնում է Հունաստանը, «Պարեր սառույցի վրա»[2])։
Գեորգիա Գլաստրիսը «Frenchie Skate» ամենամյա բարեգործական շոուի կազմակերպիչն է, որ գումար է հավաքում քաղցկեղով հիվանդ երեխաների համար[3]։