Գլեբ Կրժիժանովսկի
Գլեբ Կրժիժանովսկի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 12 (24), 1872 կամ հունվարի 25, 1872[1] |
Ծննդավայր | Սամարա, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | մարտի 31, 1959[2][1] (87 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական տեխնոլոգիական ինստիտուտ |
Մասնագիտություն | տնտեսագետ, քաղաքական գործիչ և ճարտարագետ |
Ամուսին | Q111448413? |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Կուսակցություն | ԽՄԿԿ, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա, ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե, Կենտրոնական գործադիր կոմիտե, Համառուսական կենտրոնական-կատարողական կոմիտե, Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միություն, Լեհական գիտությունների ակադեմիա և All-Union Society of Old Bolsheviks? |
Gleb Krzhizhanovskiy Վիքիպահեստում |
Գլեբ Մաքսիմիլիանովիչ Կրժիժանովսկի (ռուս.՝ Глеб Максимилианович Кржижановский, հունվարի 12 (24), 1872 կամ հունվարի 25, 1872[1], Սամարա, Ռուսական կայսրություն[2] - մարտի 31, 1959[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ[2]), լեհական ծագմամբ ռուս հեղափոխական (հին բոլշևիկ), խորհրդային քաղաքական գործիչ, գիտնական-էներգետիկ, գրող, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1957)։
Վլադիմիր Լենինի հետ մասնակցել է Պետերբուրգի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միության» ստեղծմանը։ 1894 թվականին ավարտել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը։ ՌՍԴԲԿ II համագումարում ընտրվել է կուսակցության ԿԿ անդամ։ Մասնակցել է ՌՍԴԲԿ III համագումարի նախապատրաստմանը, 1905-1907 թվականների հեղափոխությանը։ Փետրվարյան հեղափոխության (1917) ժամանակ եղել է Մոսսովետի բոլշևիկյան ֆրակցիայի անդամ։ 1920 թվականներից՝ Ռուսաստանի էլեկտրիֆիկացիայի պետական հանձնաժողովի (ԳՈԷԼՌՈ), 1921-1930 թվականներին՝ Պետպլանի, 1930-1932 թվականներին՝ ծանր արդյունաբերության ժողկոմատի գլխէներգոյի, 1932-1936 թվականներին՝ ԽՍՀՄ ԿԳԿ-ին առընթեր բարձրագույն տեխնիկական կրթության կոմիտեի նախագահ և ԽՍՀՄ լուսժողկոմի տեղակալ։ 1929-1939 թվականներին՝ ԽՍՀՄ ԳԱ փոխնախագահ։ 1930 թվականին հիմնադրել և մինչև կյանքի վերջը ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ էներգետիկական ինստիտուտը։
Աշխատությունները նվիրված են էներգահամակարգերի, էներգահաշվեկշռի կազմման և զարգացման գիտական հիմունքների, երկրի միասնական էներգահամակարգի ստեղծման, տնտեսության ճյուղերի էլեկտրիֆիկացման, էներգետիկ ռեսուրսների համապարփակ օգտագործման և այլ խնդիրների։ Հեղինակ է Վլադիմիր Լենինի մասին հիշողությունների։ Եղել է կուսակցության XIV-XVII համագումարների պատգամավոր, XIII-XVII համագումարներում ընտրվել է ՀամԿ(բ)կ ԿԿ-ի անդամ։
Եղելէ Համառուսաստանյան ԿԳԿ-ի և ԽՍՀՄ ԿԳԿ-ի անդամ, ԽՍՀՄ I գումարման Գերագույն սովետի դեպուտատ։
Պարգևատրվել է Լենինի 5 և 2 այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. Ламин — Новосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Кржижановский Глеб Максимилианович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլեբ Կրժիժանովսկի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 687)։ |
- Հունվարի 24 ծնունդներ
- 1872 ծնունդներ
- Հունվարի 25 ծնունդներ
- Սամարա քաղաքում ծնվածներ
- Մարտի 31 մահեր
- 1959 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Մոսկվա քաղաքում թաղվածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Բոլշևիկներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Հեղափոխականներ
- Ռուս հեղափոխականներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- Ռուս պետական գործիչներ
- Կուսակցական գործիչներ
- Ռուս գրողներ
- Ռուս գիտնականներ
- ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոսներ
- Ռուս տնտեսագետներ
- ԽՍՀՄ ԳԽ 1-ին գումարման պատգամավորներ
- ԽՍՀՄ քաղաքական գործիչներ
- Ռուս բանաստեղծներ
- Ռուս ճարտարագետներ