Գլեդիս Բերեջիկլյան
Գլեդիս Բերեջիկլյան | |
Կուսակցություն՝ | Liberal Party of Australia (New South Wales Division)? |
---|---|
Կրթություն՝ | Նոր Հարավային Ուելսի ինստիտուտ, Սիդնեյի համալսարան և Peter Board High School? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և բանկիր |
Ազգություն | Հայերը Ավստրալիայում և Նոր Զելանդիայում |
Ծննդյան օր | սեպտեմբերի 22, 1970 (53 տարեկան) |
Ծննդավայր | Մենլի |
Քաղաքացիություն | Ավստրալիա |
Կայք՝ | gladys.com.au |
Գլեդիս Բերեջիկլյան (անգլ.՝ Gladys Berejiklian, սեպտեմբերի 22, 1970, Մենլի), Նոր Հարավային Ուելսի 45-րդ վարչապետ, Նոր Հարավային Ուելսի Լիբերալ կուսակցության ղեկավար։ 2003 թվականից Նոր Հարավային Ուելսի Օրենսդիր ժողովի անդամ։
Նախկինում զբաղեցրել է Նոր Հարավային Ուելսի գանձապետի և Մայք Բեյրդի երկրորդ կառավարության կազմում Արդյունաբերական կապերի նախարարի պաշտոնը[1][2], Մայք Բեյրդի առաջին կառավարության կազմում՝ Տրանսպորտի նախարարի պաշտոնը[3]։ 2014-2017 թվականներին եղել է Նոր Հարավային Ուելսի Լիբերալ կուսակցության ղեկավարի տեղակալ։ 2019 թվականին Նոր Հարավային Ուելս նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքում հաղթանակ է տարել՝ դառնալով առաջին կին գործիչը, որն ընտրվել է նահանգի վարչապետի պաշտոնում[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերեջիկլյանը ծնվել է Սիդնեյում, հայ գաղթականներ Գրիգորի և Արշայի ընտանիքում։ Եղել է ընտանիքի ավագ դուստրը, ունեցել է երկու քույր[5]։ Բերեջիկլյանի պապերը վերապրել են 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը[6]։ Մինչև հինգ տարեկան հասակ Բերեջիկլյանը խոսել է միայն հայերեն, այնուհետև սովորել է անգլերեն[7]։ Ներգրավված է եղել հայ-ավստրալիական համայնքում, պաշտոնավարել է Ավստրալիայի Հայ ազգային կոմիտեում[8]։ 2015 թվականին Հայաստանում մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին[6]։
Բերեջիկլյանը սովորել է Ռայդի Պիտեր բորդ պետական երկսեռ ավագ դպրոցում[9]։ Սիդնեյի համալսարանից 1992 թվականին ստացել է արվեստի բակալավրի աստիճան, 1996 թվականին ավարտել է նույն համալսարանի միջազգային ուսումնասիրությունների ֆակուլտետը, 2001 թվականին՝ Նոր Հարավային Ուելսի համալսարանի ֆինանսական ֆակուլտետը[10]։ 1993 թվականին դարձել է Ազատական կուսակցության անդամ, 1997-1998 թվականներին եղել է Նոր Հարավային Ուելսի Երիտասարդ ազատականների ղեկավարը՝ կուսակցության պատմության մեջ դառնալով երրորդ կին ղեկավարը[11]։ 1996-2003 թվականներին Բերեջիկլյանը եղել է Պետական խորհրդի պատվիրակ, 1997-2003 թվականներին՝ ՆՀՈՒ ազատական կուսակցության հանրապետական գործադիր քաղաքային ներկայացուցիչ, 1999 թվականին՝ Ուիլըբիի Պետական նստավայրի քարոզարշավի ղեկավար, 2002 թվականին՝ Կոնվենցիոն կոմիտեի նախագահ։ Բերեջիկլյանը եղել է Փիթեր Քոլինսի, սենատոր Հելեն Կունանի և Ավստրալիայի համագործակցության բանկի գլխավոր մենեջերը[12]։ Բերեջիկլյանը սատարում է Ավստրալիայի հանրապետական շարժմանը[13]։
Խորհրդարանական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականին Բերեջիկլյանն ընտրվել է Ուիլըբիի անդամ, եղել է Հոգեկան առողջության ստվերային նախարար, 2006 թվականին Փիթեր Դեբմանի կողմից նշանակվել է ընդդիմադիր տրանսպորտի նախարարի պորտֆելում։ 2007 թվականի պետական ընտրություններում Բերի Օ՛Ֆարելի կողմից ստացել է ստվերային քաղաքացիության ընդդիմության պորտֆելը[14]։
Օ՛Ֆարելի կառավության ձևավորումից հետո 2011 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Տրանսպորտի նախարար[15]։ Բերեջիկլյանը դեմ է արտահայտվել նախկին Նոր Հարավային Ուելսի կառավարության գնացքների, ավտոբուսների և լաստանավերի բեռնաթափման աշխատանքներին[16]։ Պաշտոնավարման ընթացքում նրա ձեռքբերումներից է Սիդնեյի թեթևռելսային տրանսպորտի ընդլայնումը[17], Opal քարտի փուլային ներդրումը[18][19] և Սիդնեյի մետրոյի հարավարևմտյան ցանցի կառուցման նախաձեռնումը[20]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Hasham, Nicole (2015 թ․ ապրիլի 3). «Premier Mike Baird's new NSW cabinet sworn in: Gladys Berejiklian and Gabrielle Upton first female Treasurer and Attorney-General». The Sydney Morning Herald. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Coultan, Mark (2015 թ․ ապրիլի 1). «Mike Baird reveals NSW cabinet». The Australian. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Nicholls, Sean (2014 թ․ ապրիլի 22). «Mike Baird's cabinet reshuffle a preparation for next election». The Sydney Morning Herald. Վերցված է 2014 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Գլեդիս Բերեջիկլյանը դարձել է Նոր Հարավային Ուելսի վարչապետ». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.
- ↑ "Gladys Berejiklian: sky’s the limit for self-made Liberal", The Australian, 20 January 2017. Retrieved 20 January 2017.
- ↑ 6,0 6,1 "NSW Treasurer Gladys Berejiklian, granddaughter of Armenian genocide victims, attends commemoration service in Yerevan", ABC News, 24 April 2015. Retrieved 20 January 2017.
- ↑ "The things you didn't know about Gladys Berejiklian", The Sydney Morning Herald, 20 January 2017. Retrieved 20 January 2017.
- ↑ «News». anc.org.au. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
- ↑ Jacobs, Rachael (2017 թ․ հունվարի 23). «Gladys Berejiklian: why she breaks the Liberal Party mould». The Sydney Morning Herald. Վերցված է 2017 թ․ հունվարի 23-ին.
- ↑ «The Hon. Gladys BEREJIKLIAN, BA, DIntS, MCom MP». Current members. Parliament of New South Wales. 2014 թ․ ապրիլի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Past Presidents of the Young Liberals». Young Liberal Movement. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 3-ին.
- ↑ Corporation, Curriculum (2006 թ․ սեպտեմբերի 30). «Parliament@Work Search». curriculum.edu.au. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Asia». economist.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «ANC Australia Congratulates Berejiklian on Milestone». Armenian National Committee of Australia. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
- ↑ «New faces in Barry O'Farrell's Cabinet». The Australian. News Limited. Australian Associated Press. 2011 թ․ ապրիլի 3. Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին.
{{cite news}}
: Text "AAP" ignored (օգնություն) - ↑ Gare, Shelley (2011 թ․ օգոստոսի 25). «Can she fix it?». Sydney Morning Herald.
- ↑ Saulwick, Jacob (2014 թ․ մարտի 27). «Rain fails to dampen Barry O'Farrell's launch of tram extension to Dulwich Hill». The Age. Վերցված է 2014 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Test of city's ticket to ride will decide if Opal is Coalition's trump card». The Sydney Morning Herald. 2012 թ․ նոյեմբերի 26.
- ↑ «Enthusiasm but few takers on Opal launch day». The Sydney Morning Herald. 2012 թ․ դեկտեմբերի 7.
- ↑ Saulwick, Jacob (2011 թ․ ապրիլի 6). «Former CBD Metro chief to drive north-west rail link». The Sydney Morning Herald. Sydney, New South Wales. Վերցված է 2011 թ․ ապրիլի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլեդիս Բերեջիկլյան» հոդվածին։ |
|