Գյուստավ Մորոյի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուստավ Մորոյի թանգարան
Տեսակպատկերասրահ և ազգային թանգարան
Երկիր Ֆրանսիա[1]
ՏեղագրությունՓարիզի 9-րդ շրջան
ՎայրMansion Gustave Moreau?
Հասցե75009rue Catherine-de-La-Rochefoucauld? (14)
Հիմնադրվել էհունվարի 14, 1903
Այցելուներ43 137 մարդ (2019)[2]
Հավաքածուի չափսմոտ 14 000
Կայքmusee-moreau.fr(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ

Գյուստավ Մորոյի թանգարան (ֆր.՝ Musée national Gustave Moreau), ֆրանսիացի սիմվոլիստ նկարիչ Գյուստավ Մորոյի (1826-1898) ստեղծագործությունների ցուցադրությանը նվիրված ազգային թանգարան Փարիզի 9-րդ շրջանում՝ Սեն Ժորժում[3]՝ Նոր Աթենք թաղամասի կենտրոնում՝ Լառոշֆուկոյի փողոցի թիվ 14 հասցեում[4]։ Զբաղեցրել է նկարչի արվեստանոցը, որը նա 1897 թվականին կազմած կտակով նվիրաբերել է ֆրանսիական կառավարությանը։ Թանգարանում, որը բացվել է 1903 թվականին, պահվում են անվանի արվեստագետի գեղանկարները, մատիտանկարները, ջրաներկ աշխատանքները, քանդակները[5]՝ ընդհանուր առմամբ մոտավորապես 14 հազար աշխատանք, որոնցից ցուցադրված են շուրջ 850-ը։

Թանգարանը տեղավորված է եռահարկ շենքում, որի հարկերը միմյաց հետ կապված են ներքին սանդուղքով։ Սկզբնական շրջանում այն եղել է Մորոյի բնակարանը։ 1895 թվականից մինչև իր մահը որպես բնակարան օգտագործել է երկրորդ հարկը, իսկ առաջին և երրորդ հարկերը հատկացրել է իր արվեստանոցին ու աշխատանքների ցուցադրությանը[6]։

2017 թվականին ֆրանսիական կառավարության մշակույթի նախարարության հովանու ներքո ստեղծվել է մի նոր հիմնադրամ, որը հոգ է տանում Գյուստավ Մորոյի և Ժան-Ժակ Էների միավորյալ թանգարանների կառավարման, պահպամնան ու խնամքի մասին[7]։

Գյուստավ Մորոյի թանգարանի բարեկամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին Անտուանետ Սելիեի նախաձեռնությամբ հիմնվել է Գյուստավ Մորոյի թանգարանի բարեկամների ընկերակցություն (Les Amis du musée Gustave-Moreau)[8], որն իր ջանքերն ուղղել է թանգարանային շենքի ու հավաքածուի պահպանմանը, վերանորոգմանը, հարստացմանը, արվեստագետի ստեղծագործության լուսաբանման գործի զարգացմանն ու տարածմանը նպաստելուն[9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այցելությունների հաճախականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-2017 թթ. հաճախումների ցուցանիշները[10]
Տարեթիվը Անվճար այցելություններ Վճարովի այցելություններ Ընդհանուրը
2001 8 695 15 684 24 379
2002 10 063 18 466 28 529
2003 13 254 21 697 34 951
2004 12 662 20 761 33 423
2005 11 956 20 987 32 943
2006 12 038 17 595 29 633
2007 13 841 18 751 32 592
2008 13 302 19 344 32 646
2009 16 036 16 607 32 643
2010 17 800 20 865 38 665
2011 19 230 18 862 38 092
2012 20 873 20 032 40 905
2013 12 102 10 273 22 375
2014 20 977 20 374 41 351
2015 26 701 31 538 58 239
2016 23 767 28 189 51 956
2017 19 839 19 399 39 238

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. base Mérimée (ֆր.)ministère de la Culture, 1978.
  2. Ministry of Culture Fréquentation des Musées de FranceMinistry of Culture.
  3. . «culturepassport.co/musee-gustave-moreau/». {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  4. . «offi.fr/expositions-musees/gustave-moreau-2432.html». {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  5. . «en.parisinfo.com/paris-museum-monument/71431/Musee-national-Gustave-Moreau». {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  6. . «timeout.com/paris/en/museums/musee-national-gustave-moreau». {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  7. . «legifrance.gouv.fr/». {{cite web}}: |last= has numeric name (օգնություն)
  8. Association Les Amis du musée Gustave-Moreau
  9. «Accueil». Association Les Amis du Musée Gustave Moreau (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 16-ին.
  10. «Fréquentation des Musées de France». data.culture.gouv.fr (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hélène Rochette, Maisons d'écrivains et d'artistes. Paris et ses alentours, pp. 32–35, Parigramme, Paris, 2004 2-84096-227-6
  • Marie-Cécile Forest, La Maison musée de Gustave Moreau, Coédition musée Gustave-Moreau, Paris / Somogy éditions d'Art, 2015, 152 p. 9782757208779

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուստավ Մորոյի թանգարան» հոդվածին։