Գոթլիբ Գյոտլիխ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոթլիբ Գյոտլիխ
Ծնվել էմարտի 6, 1798(1798-03-06)
ԾննդավայրՍաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն
Մահացել էոչ վաղ քան նոյեմբեր 1832
Քաղաքացիություն Սաքսոնիայի թագավորություն

Գոթլիբ Գյոտլիխ (անգլ.՝ Gottlieb Göttlich, ի ծնե` Մարի Ռոզին Գյոտլիխ անգլ.՝ Marie Rosine Göttlic, մարտի 6, 1798(1798-03-06), Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն - ոչ վաղ քան նոյեմբեր 1832), ինտերսեքս է, որը ճանաչում է ձեռք բերել, քանի որ շատ բժիշկներ առաջին անգամ են հանդիպել այդպիսի դեպքի։

Կյանքի վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյոտլիխը ծնվել է 1798 թվականի մարտի 6-ին, սաքսոնական Նիդեր Լեյբա գյուղում, որը այն ժամանակ Սրբազան Հռոմեական կայսրության կազմի մեջ էր, այժմ Գերմանիայի։ Ծննդյան պահին նրան աղջիկ են համարել և դաստիարակվել է որպես Մարիա Ռոզին[1]։

33 տարեկանում Գյոտլիխի որովայնի շրջանում ուժեղ ցավեր են սկսել։ Սկզբում համարել են, որ ցավի պատճառը ճողվածքն է։ 1832 թվականի նոյեմբերին Գեյդելբերի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Տիդմանը զննել է Գյոտլիխին։ Զննման ժամանակ նա հայտնաբերել է, որ Գյոտլիխը «անսովոր սեռական օրգաններ ունեցող տղամարդ է։ Այդ իսկ պատճառով Գյոտլիխը պետք է հագներ տղամարդու հագուստ և կրեր Գոթլիբ անունը»[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյոտլիխը օգտվել է իր անսովոր կարգավիճակից, գումար վաստակելու համար։ Նա նոր անձնագիր է ստացել, որտեղ նշված էր արական սեռ և ճամփորդել է ամբողջ Եվրոպայում, ինչը հնարավորություն է տվել բժիշկներին փողի դիմաց զննել նրան։ Նրան հետազոտել են գերմանական Բոն, Ենա, Մարբուրգ, Մայնց, Մայն Օֆենբախ, Վրոցլավ և Բրեմեն քաղաքներում։ Բրիտանիայում նա իր մարմինը ցուցադրել է Մանչեստր, Լիվերպուլ, Գլազգո, Աբերդինե, Էդինբուրգ, Մոնտրոզե քաղաքներում։ Իռլանդիայում` Կորկում և Դուբլինում[3]։

Շարունակելով ճամփորդել Եվրոպայում, Գյոտլիխը «փառք և հարստություն» է ձեռք բերել։ Երբ նրան վիրահատական օգնություն են առաջարկել սեռական օրգանները «ուղղելու» համար, նա հրաժարվել է, ասելով, որ «դեմ է այսպիսի առաջարկությանը, քանի որ այն նրան կզրկեր հեշտ և շահավետ ապրուստի միջոցից»։ Դրեգերը նկարագրում է, «որպեսզի նա թույլատրեր նրանց հետազոտել իր մարմինը և հաշվետվություններ հրապարակեին, բժշկներն ու գիտնականները նրան հավաստագրեր էին տալիս, որ նրա գործը բժիշկների համար մեծ հետաքրքրության առարկա է»[1]։

Գյոտլիխի դեպքը որոշ հեղինակների կողմից նկարագրվել է որպես «կրկեսային հրեշ»[4][5]։

Շատ աշխատություններում Գյոտլիխը նկարագրվում է որպես «գերմաֆրոիդ», այժմ այդ տերմինը հնացած է, և տարբերվող սեռական օրգաններով մարդկանց անվանում են ինտերսեքս[6][7]։

Գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյոտլիխը հայտնվել է շատ գրքերում, ինչպես գեղարվեստական, այնպես էլ վավերագրական։ Ստորև ներկայացված են դրանցից մի քանիսը.

  • «Միջին սեռ», Ջեֆրի Եվգենդիս[[8]
  • «Hermaphrodites and the Medical Invention of Sex», Alice Domurat Drege[2]
  • «The One-Sex Body on Trial: The Classical and Early Modern Evidence», Professor Helen King[9]
  • «Hermaphroditismus beim Menschen», Franz Ludwig von Neugebaue[10]
  • Dr Handyside's Case of Hermaphrodism, Peter Handyside in The Edinburgh Medical and Surgical Journal, Volume 43, pages 313-318[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Alice Domurat Dreger Jarring Bodies: Thoughts on the Display of Unusual Anatomies(անգլ.) // Perspectives in Biology and Medicine. — В. 2. — Т. 43. — С. 161–172. — ISSN 1529-8795.
  2. 2,0 2,1 Dreger, Alice Domurat. Hermaphrodites and the medical invention of sex. — Cambridge, Mass.: Harvard University Press, 1998. — 1 online resource (xiii, 268 pages) с. — ISBN 9780674034334, 0674034333
  3. 3,0 3,1 Handyside, Peter (March 1835). "Dr Handyside's Case of Hermaphrodism". The Edinburgh Medical and Surgical Journal. 43: 313–318.
  4. «Changing Sex in Victorian England». Beachcombing's Bizarre History Blog. 2010 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  5. Pettit, Fiona Yvette. "Freaks in Late Nineteenth-Century British Media and Medicine"
  6. «Is a person who is intersex a hermaphrodite? | Intersex Society of North America». www.isna.org. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  7. «Commentary: My life as a 'Mighty Hermaphrodite' - CNN.com». www.cnn.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  8. Eugenides, Jeffrey (2007). Middlesix. Picador. p. 19. ISBN 978-0312427733.
  9. King, Helen (2013). The One-Sex Body on Trial: The Classical and Early Modern Evidence. Ashgate Publishing, Ltd.
  10. von Neugebaue, Franz Ludwig (1908). Hermaphroditismus beim Menschen. Klinkhardt.