Գոյտակազիս ազգային անտառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոյտակազիս ազգային անտառ
Floresta Nacional de Goytacazes
Տեսակազգային անտառ
Կազմված էԱնտլանտյան անտառ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքԷսպիրիտո Սանտո
Հիմնվել էնոյեմբերի 28, 2002
Մակերես14,26 կմ²[1] և 1426 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Գոյտակազիս ազգային անտառը գտնվում է Բրազիլիաում
Գոյտակազիս ազգային անտառ

Գոյտակազիս ազգային անտառ (պորտ.՝ Floresta Nacional de Goytacazes), ազգային անտառ Բրազիլիայի Էսպիրիտու Սանտու նահանգում։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյտակազիս ազգային անտառը գտնվում է Էսպիրիտու Սանտու նահանգի Լինյարիս մունիցիպալիտետում։ Ունի 1424 հա տարածք[2]։ Գտնվում է Ռիու Դոսի գետի հարավային կողմում՝ Լինյարիս քաղաքի դիմաց[3]։ Անտառը և նրա բուֆերային գոտին Ատլանտյան անտառ բիոմում են՝ Հոլոցենի վերջին ծովային անկումից հետո բերուկային հողի վրա, ինչը նրան տալիս է եզակի հատկություններ[4]։ Անտառով է անցնում էլեկտրահաղորդման գիծը, պահպանման համար մուտքի ուղիները և Ալաեսսե Ֆիորոտ քաղաքային ճանապարհը։ Վտանգավոր է որսորդությունը և բուսական ռեսուրսների ապօրինի արդյունահանումը, տնային կենդանիների հարձակումն ու բույսերի և կենդանիների տեսակների ներմուծումը[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյտակազիս ազգային անտառը ստեղծվել է 2002 թվականի նոյեմբերի 28-ի դաշնային հրամանագրով՝ բնական ռեսուրսների բազմակի օգտագործման կառավարումը խթանելու, ջրային ռեսուրսների և կենսաբազմազանության պահպանման և պաշտպանության, դեգրադացված տարածքները վերականգնելու, ինչպես նաև էկոլոգիական կրթությանը աջակցելու նպատակներով։ Նախկինում ուներ մոտավորապես 1350 հա տարածք[6]։ Այն դարձել է Կենտրոնական Ատլանտյան անտառ էկոլոգիական միջանցքի մի մասը, որը ստեղծվել է 2002 թվականին։ Դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Ազգային անտառն այժմ գտնվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի ղեկավարության ներքո[7]։

Անտառ ստեղծելու հրամանագիրը փոխարինվեց 2012 թվականի հունիսի 5-ի նոր հրամանագրով, որը ընդարձակեց տարածքը՝ հասցնելով 1,423.96 հա-ի[2]։ Կառավարման ծրագիրը հրապարակվել է 2013 թվականի հունվարին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արգելոցների համաշխարհային տվյալների շտեմարան — 1981.
  2. 2,0 2,1 Rousseff & Vieira Teixeira 2012
  3. 3,0 3,1 Lorensi 2013(չաշխատող հղում)
  4. «Lorensi 2013» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  5. «Lorensi 2013» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 15-ին.
  6. Cardoso & Carvalho 2002
  7. Flona de Goytacazes – ICMBio(չաշխատող հղում)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]