Գործի ենք անցնում
Գործի ենք անցնում | |
---|---|
Ժանր | հոդված |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1917 |
Հրատարակչություն | Հորիզոն |
Հրատարակվել է | 1917 |
Վիքիդարան | Գործի ենք անցնում |
«Գործի ենք անցնում», հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հոդվածներից[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովհաննես Թումանյանի հոդվածներից՝ գրված 1917 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է 1917 թվականին փետրվարի 14-ին Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթի № 32 համարում, որից հետո տպվել է Երևանում 1969 թվականին լույս տեսած Ն․ Թումանյանի «Թումանյանը քննադատ» գրքում (էջ 411-412)[1]։
Այնուհետև 1940-1959 թվականներին Երևանում լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության չորրորդ հատորում (էջ 390-391)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 7-րդ հատորում արտատպվել է Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթից[1]։