Գրիգոր Երեց
Գրիգոր Երեց | |
---|---|
Ծնվել է | մոտ 1100 Կեյսուն, Եփրատես |
Մահացել է | մոտ 1170 |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ժամանակագիր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Գրիգոր Երեց (Քեսունցի, մոտ 1100, Կեյսուն, Եփրատես - մոտ 1170), հայ ժամանակագիր։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել և գործել է Կիլիկիայի Քեսուն քաղաքում, որի համար կոչվում Է Քեսունցի[1]։ Գրել Է Մատթեոս Ուռհայեցու «ժամանակագրության» շարունակությունը[2]՝ շարադրելով 1137-1163 թվականներին Կիլիկիայում տեղի ունեցած ռազմաքաղաքական իրադարձությունները, Բյուզանդական կայսրության, խաչակիրների և սելջուկ սուլթանների հետ Ռուբինյանների փոխհարաբերությունները, Մոսուլի Զանգի ամիրայի կողմից Եդեսիայի գրավումը և այլն։ ժամանակագրության մեջ ուշագրավ Է Քեսունի և Մարաշի իշխան Բալդուինի զոհվելու (1148) առթիվ Բարսեղ Վարդապետի դամբանական ողբը, որն ունի գեղարվեստական արժեք։ Դեպքերի նկատմամբ Գրիգոր Երեցը հանդես Է բերել որոշակի վերաբերմունք։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայոց Պատմություն», Միքայել Չամչյան, Հատոր Գ, էջ 67․
- ↑ «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, Երևան, 1942, Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 558.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 214)։ |