Գրիգոր Միքայելյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Միքայելյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Միքայելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գրիգոր Միքայելյան | |
---|---|
Ծնվել է | 1893[1] Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 28, 1953[1] Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | պատմաբան և դասախոս |
Հաստատություն(ներ) | Հայկական պետական մանկավարժական համալսարան[1] և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ |
Ալմա մատեր | Հարավային դաշնային համալսարան (1922)[1] և Երևանի պետական համալսարան (1926)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[1] (1948) |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Գրիգոր Գաբրիելի Միքայելյան (1893[1], Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 28, 1953[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ պատմաբան, մանկավարժ։ Պատմական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր (1949)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1920-1922 թթ. սովորել է Դոնի Ռոստովի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետում, 1926 թվականին ավարտել է Երևանի համալսարանի մանկավարժական (հասարակագիտական) ֆակուլտետի պատմագրական բաժինը։ Ընդհանուր և միջին դարերի պատմության դասընթացներ է կարդացել Երևանի բուհերում։ Եղել է ՀԽՍՀ արխիվային վարչության ավագ գիտաշխատող (1933-1938), Հայկական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի դեկան (1938), 1938-1944 թթ.` նույն ինստիտուտի ընդհանուր պատմության ամբիոնի վարիչ, 1944-1953 թթ.` ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող։ Արժեքավոր է Միքայելյանի «Կիլիկյան հայկական պետության պատմությունը» (1952, ռուսերեն[2]) մենագրությունը, որտեղ նա հանգամանորեն վերլուծել է Կիլիկյան Հայաստանի առաջացման ու անկման սոցիալ-քաղաքական պատճառները, բացահայտել նրա դերը Արևելքի և Արևմուտքի երկրների քաղաքական, տնտեսական և մշակութային փոխհարաբերություններում[3]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայկական համառոտ հանրագիտարան, 1999։ հ. 3:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) — Երևան: 1981. — հատոր 7. — էջ 625.
- ↑ Միքայելյան, Գրիգոր Գաբրիելի (1952). История Киликийского армянского государства. Институт истории АН АрмССР. Ереван: Изд-во АН АрмССР.(չաշխատող հղում)
- ↑ «Grigor Mikaelian (1893-1953)». data.bnf.fr (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 3-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգոր Միքայելյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 625)։ |
- 1893 ծնունդներ
- Դոնի Ռոստով քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 28 մահեր
- 1953 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոսներ
- Ռոստովի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ մանկավարժներ
- Հայ պատմաբաններ
- Հայ պրոֆեսորներ
- Պատմական գիտությունների դոկտորներ