Jump to content

Գրքաբուժություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գրքաբուժություն, հոգեբուժության բաժին, հատուկ ընտրված, հիմ­նականում գեղարվեստական գրականության միջոցով մարմնական և հոգեկան հիվանդների վրա առողջարարավերականգնողական ազդեցության եղանակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևավորվել է XX դարի սկզբին և լայնորեն տարածվել տարբեր երկրներում։ Հայ իրականության մեջ դեռևս միջնադարից սրբացվել և բուժական նպատակներով շարունակում է օգտագործվել Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, որը հայտնի է նաև «Նարեկ» անվանումով։ Նարեկաբուժությունն օգնում է հիվանդին՝ ինքնագիտակցումի և ապաշխարանքի ճանապարհով ազատվելու ճնշող մտքերից, հույզերից ու հոգեկան խանգարում­ներից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։