Դանիցա (խորվաթերեն՝ Logor "Danica"), Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Խորվաթիայի Անկախ Պետությունում ստեղծված համակենտրոնացման և մահվան առաջին ճամբարը[2]։ Գտնվել է Կոպրիվնիցա քաղաքի մերձակայքում՝ պարարտանյութերի «Դանիցա» գործարանի լքված շենքերում[3]։ Բացվել է 1941 թվականիապրիլի 15-ին[4] (ըստ որոշ աղբյուրների՝ ապրիլի 20-ին)[5]։ Համակենտրոնացման ճամբարի հիմնադրման նախապատրաստական աշխատանքներին եռանդուն մասնակցություն է ունեցել Խորվաթիայի Անկախ Պետության ղեկավար (պոգլավնիկ) Անտե Պավելիչի տեղակալ Միյո Բաբիչը[6]: Առաջին անհատ կալանավորները ճամբար են բերվել 1941 թվականի ապրիլի 18-ին, իսկ խմբերը՝ ապրիլի վերջերին[7]։ Հրեաների առաջին խմբերը Դանիցայի ճամբարում հայտնվել են 1941 թվականի մայիսի սկզբներին և տանջամահ արվել մի քանի ամիս անց՝ հուլիսին[8]։ Արդեն իսկ 1941 թվականի հունիսին ճամբարում կալանվածների թվաքանակը հասել էր մոտավորապես երկու հազարի։ Նրանց մեծ մասը սերբեր էին։ Վերջիններիս թվաքանակով հաջորդում էին խորվաթկոմունիստները, հրեաները և գնչուները[9]։ Կալանավորների ընդհանուր թիվը հասել է շուրջ հինգ հազարի; Ընդ որում՝ մոտավորապես տասը տոկոսը կազմում էին հրեաները[10]։ Ընդհանուր առմամբ չորս հարյուրից ավելի գնչուներ են կալանված պահվել Դանիցայի համակենտրոնացման ճամբարում։ Նրանց որոշ մասին հենց այդտեղ էլ սպանել են[11]։
↑Bulatović 1990, էջ. 70: "... u prostorijama fabrike »Danica«, podignut je 29. aprila 1941. godine prvi ustaški koncentracioni logor."
↑www.utilis.biz, Utilis d.o.o., Zagreb. «JUSP Jasenovac - CAMPS IN THE INDEPENDENT STATE OF CROATIA». www.jusp-jasenovac.hr. Վերցված է 2017 թ․ փետրվարի 4-ին. «The first Ustasha concentration camp in the Independent State of Croatia, Danica, was founded on 15 April 1941 near Koprivnica.»{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
↑Council 1991, էջ. 12: "April 20: The first concentration camp in Yugoslavia, Danica. near Virovitica, opens; "