Դափուց վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դափուց վանք
Հիմնական տվյալներ
ՏեսակՎանք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունԳեղարքունիքի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Հիմնական ամսաթվերը9-րդ դար
Ներկա վիճակԿանգուն
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում
Ճարտարապետական ոճհայկական ճարտարապետություն
Հիմնադրված9-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Doputs Vank Վիքիպահեստում

Դափուց վանք (կամ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի)[1], Հայ առաքելական եկեղեցի, գտնվում է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի հարավարևելյան մասում, կառուցվել է 9-10-րդ դարում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դափուց վանքը այս տարածաշրջանի միջնադարյան հուշարձաններից է։ Ըստ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի՝ եկեղեցին կոչվել է Դափուց վանք և եղել է կուսանոց։ Ըստ արձանագրությունների և շինարարական ձևերի կարելի է այն վերագրել 9-10-րդ դարի։ Եկեղեցին ունի պարսպափակ բակ, բակում պահպանվել են նաև 13-17 դարերի խաչքարեր։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը նախկինում եղել է միանավ թաղածածկ բազիլիկ կառույց, որը 10-11 րդ դարերին Խաչատուր ճարտարապետը վերափոխել է գմբեթավոր սրահի։ Հյուսիսային և հարավային կողմերում ավելացվել են երկու խորաններ, ներքուստ, պատերին կից ավելացվել են որմնամույթեր, և տեղադրվել է սրածայր գմբեթ։ Եկեղեցու պատերին պահպանված 10-13 րդ դարերի արձանագրություններից, հիշարժան են Հերակլ Հավնունու 1000 թվականի եկեղեցու նորոգման վերաբերյալ Գագիկ Շահնշահի անունը հիշատակող արձանագրությունները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. hushardzantest. «Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ (Դափուց վանք)». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.