Դեբորա Լին Սքոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեբորա Լին Սքոթ
Ծննդյան թիվ՝1954[1]
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հագուստ ձևագծող
Պարգևներ՝
«Օսկար» հագուստի լավագույն դիզայնի համար
IMDb։ID 0779045

Դեբորա Լին Սքոթ (անգլ.՝ Deborah Lynn Scott, 1954[1]), հագուստի ամերիկացի նկարիչ։ «Օսկար» մրցանակի դափնեկիր հագուստի լավագույն դիզայն անվանակարգում ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Տիտանիկ» ֆիլմի համար[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինեմատոգրաֆիայի ոլորտում Դոբորա Լին Սքոթն սկսել է աշխատել 1980 թվականին։ Երեք տասնամյակի ընթացքում հանդես է եկել որպես ավելի քան 40 ֆիլմերի հագուստների դիզայներ։ Աշխատել է դրամարկղային հաջողություն ունեցած այնպիսի ֆիլմերի վրա, ինչպիսիք են՝ «Հետ դեպի ապագա», «Հատուկ կարծիք», «Տրանսֆորմերներ» ֆիլմերի շարքը։ «Տիտանիկ» բլոքբաստերի հագուստների դիզայնի համար արժանացել է «Օսկար» մրցանակի և ներկայացվել Բրիտանական կինոակադեմիայի մրցանակի։ Համագործակցել է այնպիսի հայտնի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Էդվարդ Ցվիկը, Ջեյմս Քեմերոնը, Մայքլ Բեյը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հագուստի դիզայներ

Costume and Wardrobe Department

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Օսկար» մրցանակ հագուստի լավագույն դիզայնի համար

BAFTA մրցանակ հհագուստի լավագույն դիզայնի համար

  • 1998 – «Տիտանիկ» (անվանակարգ)[3]

«Արբանյակ» մրցանակ լավագույն հագուստների համար

«Արբանյակ» մրցանակ հագուստի լավագույն դիզայնի համար

Հագուստի դիզայներների գիլդիայի մրցանակ ֆիլմ-ֆենտեզիի ստեղծման գործում ցուցաբերած վարպետության համար (Excellence in Fantasy Film)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]