Դեղին շլոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Դեղին շլոր», դեղին վաղահաս, շլորենու հայկական սորտ։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծվել է ժողովրդի ընտրասերման ճանապարհով։ Մշակում են հիմնականում Արարատյան դաշտավայրի, նրա նախալեռնային, Վայոցձորի գոտիներում։ Ծառն ուժեղաճ է, փռված պսակով։

Պտղաբերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտղաբերությունն սկսվում է տնկման 2–3-րդ տարում։ Պտուղը միջին մեծության (20–30 գ) է, կլորավուն կամ լայն էլիպսաձև, կողքերից՝ քիչ սեղմված, կլոր գագաթով։ Մաշկը՝ միջին հաստության, պինդ, ոսկեդեղին։ Պտղամիսը՝ կորիզից կիսանջատվող, միջին ամրության, մսալի, քաղցրաթթվաշ, դուրեկան համով։

Պտղի հասունացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուղների հասունացումը՝ հուլիսի վերջ օգոստոսիի սկզբին։ Բերքատվությունը՝ 30 տ/հա և ավելի։ Լավագույն փոշոտիչներն են՝ սև շլորը և «Գյոգջան»։ Դիմացկուն է հիվանդությունների, վնասատուների և ցրտի նկատմամբ։ Պտուղներն օգտագործում են թարմ և վերամշակված (կոմպոտ, մուրաբա և հյութ պատրաստելու)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։