Դեղոյնի խաչքար (Մայր Աթոռ)
Դեղոյնի խաչքար | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի գանձատան գլխավոր մուտք տանող ճանապարհի աջ կողմում։ |
Սկզբնական տեղադրություն | Կանգնեցված է եղել Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից մոտ 7 կմ հարավարևելյան հատվածում գտնվող Թանահատի վանքում։ |
Ներկա տեղադրություն | Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի գանձատան գլխավոր մուտք տանող ճանապարհի աջ կողմում։ |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Խաչքարը նվիրված է Դեղոյնին։ |
Խաչագործ | Խաչքագործն անհայտ է։ |
Պատվիրող | Խաչքարի պատվիրատուն Ինիսարն է։ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 1148 թվական |
Զարդաքանդակի նկարագրություն | Քանդակները բացակայում են։ |
Նյութ | տուֆ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ։ |
Վայր | Էջմիածնի Մայր Տաճար |
1148 khatchkar in Vagharshapat Վիքիպահեստում |
Դեղոյնի խաչքար, որը գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի գանձատան գլխավոր մուտք տանող ճանապարհի աջ կողմում։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/14.1.5)[1]։
Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մայր Աթոռի գանձատան գլխավոր մուտք տանող ճանապարհի աջ կողմում։ Կանգնեցված է պատվանդանին։ Կանգնեցված է եղել Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից մոտ 7 կմ հարավարևելյան հատվածում գտնվող Թանահատի վանքում։
Վիմական արձանագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միատող վիմական արձանագրությունը երիզում է ողջ խաչքարը[2][3].
Թ[ՎԻՆ] ՇՂԷ. (1148), ԽԱՉՍ ԴԵՂՈՅՆԱ [Է], ՈՐ ՍՊԱՆԻՆ, ՍԲ [ԽԱՉՍ] ԻՆԻՍԱՐԻՆ ՅԻՇԵԱ Ի ՔՍ։
Համաձայն արձանագրության՝ խաչքարը պատվիրել է Ինիսարն, ի հիշատակ սպանվածծ Դեղոյնի։ Խաչքարը կանգնեցվել է 1148 թվականին։
Այլ տեղեկատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համաձայն պատվանդանին փակցված ցուցանակի՝ խաչքարը ծագումով Գլաձորից է և կրում է 1279 թվականը, մինչդեռ ըստ վիմագրի` այն կերտվել է 1148 թվականին (հավանաբար այլ ցուցանակ է փակցված)[2]։
- Եռաստիճան պատվանդանին կանգնած հիմնախաչի խաչաթևերի հատման կետում առկա է հավասարաթև խաչ։ Նման օրինակ խաչ է պատկերված նաև արձանագրության մեջ` «ՍԲ» բառից հետո, որը հավանաբար «ԽԱՉՍ» բառի խորհրդանշման մի ձև է[2]։
- «Ինիսար» անձնանվան այլ հիշատակություններ հայտնի չեն[2]։
- Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից մոտ 7 կմ հարավարևելյան հատվածում գտնվող Թանահատի վանքից Մայր Աթոռ տեղափոխվել է նաև Քուրդաշահի խաչքարը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 96
- ↑ Դիվան հայ վիմագրության, Պ. 3. Վայոց Ձոր, Եղեգնաձորի և Ազիզբեկովի շրջաններ /Կազմ.՝ Ս.Գ. Բարխուդարյան; ՀՍՍՌ ԳԱ; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ.; Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1967