Դեմետրիո Ալբերտինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեմետրիո Ալբերտինի
իտալ.՝ Demetrio Albertini
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 23, 1971(1971-08-23)[1][2][3][…] (52 տարեկան)
Ծննդավայր Բեզանա ին Բրիանցա, Մոնցա և Բրիանցա, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Դեմետրիո Ալբերտինի (իտալ.՝ Demetrio Albertini, (օգոստոսի 23, 1971(1971-08-23)[1][2][3][…], Բեզանա ին Բրիանցա, Մոնցա և Բրիանցա, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, իր կարիերայի մեծ մասն անց է կացրել իտալական «Միլանում»։ Իտալիայի հավաքականում խաղացել է 12 տարի, անց է կացրել 79 խաղ, խփել 3 գոլ։ Եղել է 1994 թվականի աշխարհի առաջնության և 2000 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմետրիո Ալբերտինին ծնվել է Բեզանա ին Բրիանցա քաղաքում։ «Միլանի» երիտասարդ ֆուտբոլիստների վերապատրաստման ընթացքում իր առաջին խաղն անցկացրել է 17 տարեկանում։ Որպես վարձակալված ֆուտբոլիստ 1990/91 թվականների մրցաշրջանի մի մասն անց է կացրել իտալական «Պադովա» ակումբում։ Նույն մրցաշրջանի ընթացքում տեղափոխվում է «Միլան», որտեղ անց է կացնրել մոտ 300 խաղ։ «Միլանի» կազմում 3 տարի անընդմեջ (1992—1994) դարձել է Իտալիայի չեմպիոն։ Այնուհետև Ալբերտինին այդ տիտղոսը նվաճել է ևս երկու անգամ՝ 1996 և 1999 թվականների մրցաշրջանում։ Բացի այդ նա 41 խաղ է անց կացրել չեմպիոնների լիգայում, որի ընթացքում (1993—1995) «Միլանը» երեք անգամ դուրս է եկել եզրափակիչ՝ նվաճելով մեկ ոսկի (1994) և երկու արծաթե (1993,1995) մեդալներ։ 1994 թվականին «Միլանը» հաղթող է ճանաչվում նաև Եվրոպայի սուպերգավաում։ 2002 թվականին՝ 14 տարի անց Ալբերտինին որոշում է լքել «Միլանը» և հաջորդ մի քանի տարիների ընթացքում վարձակալությամբ հանդես է գալիս Մադրիդի Ատլետիկոյում, Լացիոյում[4][5][6] և Բարսելոնայում :

2005 թվականի դեկտեմբերին Ալբերտինին հայտարարել է պրոֆեսիոնալ ֆուտբոլից իր հեռանալու մասին և որ մտադրվել է հետագայում դառնալ ֆուտբոլային մարզիչ։ Ի պատիվ նրա հրաժեշտի, 2006 թվականի մարտի 15-ին «Սան Սիրո» մարզադաշտում «Միլանի» և «Բարսելոլոնայի» միջև անց կացվեց ընկերական հանդիպում, որին մասնակցում էին տվյալ ժամանակաշրջանի և վետերան ֆուտբոլիստներ․ Մարկո վան Բաստենը, Ռուուդ Գուլիտը, Ֆրանկ Ռայկարդը, Ֆրանկո Բարեզին, Անդրեյ Շևչենկոն Խրիստո Ստոիչկովը, Խրիստո Ստոիչկովը, Միքայել Լաուդրուպը և ուրիշներ[7][8][9][10]։ Խաղն ավարտվել է 4։2 հաշվով՝ հօգուտ Միլանին։ Ալբերտինին այդ խաղում դարձել է առաջին գոլի հեղինակը[11]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում Ալբերտինին անց է կացրել 79 խաղ՝ խփել 3 գոլ։ 6 անգամ հանդես է եկել որպես թիմի ավագի։ Հավաքականի մարզաշապիկն առաջին հագել է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, Կիպրոսի հավաքականի հետ անց կացրած խաղում, աշխարհի 1994 և 1998, Եվրոպայի 1996, 2000 առաջնություններում ընդգրկվել է հավաքականի կազմում։ 1992 թվականին հավաքականի կազմում մասնակցել է Բասելոնայում կայացած օլիմպիական խաղերին։ Հավաքականի կազմում վերջին խաղն անց է կացրել 2002 թվականի մարտի 27-ին, Անգլիայի հավաքականի հետ խաղում։

Կարիերայի ավարտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի իտալական ֆուտբոլի սկանդալից հետո, երբ պաշտոնաթող արվեց Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆրանկո Կարերոն, Իտալիայի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ նշանակվեց Գվիդո Ռոսսին, իսկ Ալբերտինին նշանակվեց փոխնախագահ։ Սեպտեմբերի 19-ին Ռոսսիի հրաժարականից հետո Ալբերտինին ևս հրաժարվեց իր պաշտոնից։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Ակումբ Եվրոգավաթ Այլ Ընդհանուր
Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
Միլան» 1988/89 1 0 0 0 - - - - 1 0
1989/90 1 0 0 0 - - - - 1 0
1990/91 0 0 2 0 - - - - 2 0
«Պադովա» 1990/91 28 5 - - - - - - 28 5
Միլան» 1991/92 28 3 5 0 - - - - 33 3
1992/93 29 2 6 0 7 1 1 0 43 3
1993/94 26 3 0 0 13 1 2 0 41 4
1994/95 30 2 4 0 11 0 2 0 47 2
1995/96 30 0 3 0 5 0 - - 38 0
1996/97 29 8 2 0 5 1 1 0 37 9
1997/98 28 0 9 2 - - - - 37 2
1998/99 29 2 3 0 - - - - 32 2
1999/00 26 1 1 0 5 0 1 0 33 1
2000/01 12 0 2 0 11 2 - - 25 2
2001/02 24 0 4 0 8 0 - - 36 0
«Մադրիդի Ատլետիկո» 2002/03 28 2 2 1 - - - - 30 3
«Լացիո» 2003/04 23 2 4 0 8 0 - - 35 2
«Մադրիդի Ատլետիկո» 2004/05 14 1 2 1 - - - - 16 2
«Բարսելոնա» 2004/05 5 0 - - 1 0 - - 6 0
Միլանի կազմում ընդհանուր 293 21 41 2 65 5 7 0 406 28
Իր կարիերայի ընթացքում ընդհանուր 391 31 49 4 74 5 7 0 521 40

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային հավաքական Մրցաշրջան
Խաղեր Գոլ
Իտալիայի հավաքական
1991 1 0
1992 4 0
1993 6 0
1994 14 0
1995 8 2
1996 7 0
1997 9 0
1998 10 0
1999 6 0
2000 11 0
2001 2 0
2002 1 0
Ընդհանուր 79 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  4. «Albertini finds new home in Rome» (անգլերեն). uefa.com. 22.07.2003. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
  5. «Albertini strengthens Atalanta» (անգլերեն). uefa.com. 21.07.2004. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
  6. «Barcelona agree Albertini deal» (անգլերեն). uefa.com. 25.01.2005. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
  7. «На "Сан-Сиро" прошел прощальный матч Альбертини». 2006 թ․ մարտի 16. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  8. «В прощальном матче 34-летнего деметрио альбертини «милан» обыграл «барселону»» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  9. Шевченко сыграет на прощальном матче Альбертини
  10. «Легенды футбола устроили шоу в Милане». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  11. «Чемпионат». «Стильное прощание Альбертини» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեմետրիո Ալբերտինի» հոդվածին։