Դիանայի լոգանքը (նկար, Բուշե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիանայի լոգանքը
տեսակգեղանկար
նկարիչՖրանսուա Բուշե[1]
տարի1742
բարձրություն56 ± 1 սանտիմետր[2]
լայնություն73 ± 1 սանտիմետր[2]
ուղղությունռոկոկկո
ժանրդիցաբանական գեղանկարչություն և նյու
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էRoom 919?[3]
հավաքածուԼուվրի գեղանկարի բաժին
սեփականատերՖրանսիական պետություն
https://www.photo.rmn.fr/archive/12-585990-2C6NU0RBQ5X4.html, https://www.wga.hu/html/b/boucher/1/diana_re.html կայք
Ծանոթագրություններ
 Diana after the Bath - Boucher (Louvre INV 2712) Վիքիպահեստում

«Դիանայի լոգանքը» (ֆր.՝ Diane sortant du bain), ֆրանսիացի գեղանկարիչ, ռոկոկոյի ներկայացուցիչ Ֆրանսուա Բուշեի նկարներից[4]։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1742 թվականին[5]։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 57 × 73 սմ[4]։

Այսօր «Դիանայի լոգանքը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Լուվրի թանգարանում[6] (Փարիզ, Ֆրանսիա

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դիանայի լոգանքը» ստեղծագործության առջևի պլանում հեղինակը վրձնել է աստվածուհի Դիանային[7]։ Վերջինս պատկերված է մորեմերկ։ Այն, որ նկարի հոլանի հերոսը որսորդության աստվածուհին է, վկայում են կտավին հազիվ երևացող նետ ու աղեղը և որսորդական շները։ Դիանան նստած է մետաքսե գործվածքին, որը խորհրդանշում է ճոխությունը։ Նկարում պատկերված որոշ դետալներ վերաբերում են աստվածուհու պատմությանը։ Ձախ կողմում երևում են երկու շուն։ Դրանցից մեկը ջուր է խմում լճակից, որից հենց նոր դուրս է եկել աստվածուհին։ Իսկ մյուս շունը գլուխը թեքել է։ Այս տեսարանը տանում է դեպի այն պահը, երբ որսորդ Ակտեոնը պատահականորեն տեսնում է Դիանային լոգանքի ժամանակ և վերջինս կատաղությամբ որսորդին եղջերուի է վերածում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://collections.louvre.fr/ark:/53355/cl010066275
  2. 2,0 2,1 Joconde (ֆր.) — 1975.
  3. http://cartelfr.louvre.fr/cartelfr/visite?srv=car_not_frame&idNotice=11515
  4. 4,0 4,1 All. «Diane sortant du bain tableau de François Boucher». www.tableauxcelebres.com (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.
  5. «François Boucher. Diane sortant du bain (1742». www.rivagedeboheme.fr (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.
  6. «Louvre Museum Official Website». cartelen.louvre.fr. Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.
  7. «Diane sortant du bain | Panorama de l'art». www.panoramadelart.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]