Դիմիտրին Թբիլիսիի «Օլիմպիկ» ակումբի սան է։ Նույն թիմում դեբյուտել է մեծ տարիքում։ Վրաստանի առաջնությունում հանդես է եկել «Սպարտակ Ցհինվալի», «Ամերի», «Մետալուրգ», «Դինամո» (Թբիլիսի), «Չիհուրա», «Զեստափոնի»և «Դինամո» (Բաթումի) ակումբներում։ 2010/11, 2011/12 և 2012/13 մրցաշրջանների հաղթող։ Կարողացել է արժանանալ 2005/06, 2006/07 և 2012/13 թվականների վրաստանի գավաթին։ Հաղթել է նաև Վրաստանի 2006/07, 2007/08, 2013/14 թվականների սուպերգավաթները։ Մասնակցել է Եվրոպայի լիգային։
2008 թվականից մինչև 2010 թվականը հանդես է եկել չեխական «Վիկտորիա» և «Կլադնո» ակումբներում։ 2010 թվականին տեղափոխվել է Ուկրաինա՝ հանդես գալով «Մետալուրգ» ակումբում։
2007 թվականի սեպտեմբերի12-ին դեբյուտել է Վրաստանի ազգային հավաքական։ Խաղը կայացել է Ադրբեջանի ընտրանու դեմ։ Դիմիտրին հավաքականում անցկացրել է ընդամենը 2 խաղ՝ դառնալով 1 գոլի հեղինակ։