Դին Խուեդոն
Դին Խուեդոն 丁学东 | |
---|---|
Ծնվել է | փետրվար 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Չանչժոու, Ցզյանսու, Չինաստան |
Քաղաքացիություն | Չինաստան |
Կրթություն | Zhongnan University of Economics and Law? և Anhui Normal University? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | Չինաստանի կոմունիստական կուսակցություն |
Դին Խուեդոն (չինարեն՝ 丁学东, փետրվար 1960, Չանգժոու, Q10564392?, Ցզյանսու, Չինաստան[1], Չինաստան), China Investment Corporation-ի[2] նախագահ և գործադիր տնօրեն։ Նախկինում Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում զբաղեցրել է մի քանի կառավարական պաշտոններ։
Դինն ավարտել է Ֆինանսների նախարարության Ֆինանսների գիտահետազոտական ինստիտուտը՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի, այնուհետև դոկտորի աստիճան։ 2006-2008 թվականներին եղել է ֆինանսների նախարարի օգնականը, իսկ 2008-2010 թվականներին՝ Ֆինանսների փոխնախարար[1]։
2010-2013 թվականներին եղել է երկրի Պետական խորհրդի գլխավոր քարտուղարը, իսկ 2013 թվականին՝ Աղետների կանխարգելման ազգային կոմիտեի փոխտնօրենը։ 2013 թվականի հուլիսին դարձել է China Investment Corporation-ի նախագահը և գործադիր տնօրենը։ Նույն թվականին դարձել է նաև Պետական խորհրդի Զարգացման և աղքատության դեմ պայքարի առաջատար խմբի փոխտնօրենը[1]։
2012 թվականից մինչև 2015 թվականի սեպտեմբերը եղել է Չինաստանի կառավարման ակադեմիայի պրոֆեսոր։ 2014 թվականի հոկտեմբերից Չինաստանի առաջատար ներդրումային բանկի՝ China International Capital Corporation Limited-ի նախագահն է, ինչպես նաև Russian Direct Investment Fund-ի տնօրենը[3]։
2015 թվականի Ֆորբսի՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ding Xuedong - Forbes». Forbes. Վերցված է 2015 թ․ մարտի 16-ին.
- ↑ «Xuedong Ding Ph.D.». www.bloomberg.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «#42 Ding Xuedong». forbes.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
|