Դմիտրի Դյուժև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Դյուժև
ռուս.՝ Дмитрий Петрович Дюжев
Ծնվել էհուլիսի 9, 1978(1978-07-09) (45 տարեկան)
ԾննդավայրԱստրախան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, երգիչ, կինոռեժիսոր և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներ
Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ

Դմիտրի Պետրովիչ Դյուժև (ռուս.՝ Дмитрий Петрович Дюжев, հուլիսի 9, 1978(1978-07-09), Աստրախան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), թատրոնի և կինոյի ռուս դերասան, ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Դյուժևը ծնվել է Աստրախանում, տեղի թատրոնի դերասան Պյոտր Դյուժևի ընտանիքում։ Ինստիտուտն ավարտելուց հետո 1999 թվականին ներգրավվել է Մոսկվայի երիտասարդական թատրոնի կազմում։ 2000 թվականին «24 ժամ» ֆիլմով կայացել է նրա դեբյուտը կինոյում։ Նրան առավել ճանաչում է բերել «Բրիգադա» ֆիլմը (20022006 թվականից Դյուժևը Մոսկվայի Չեխովի անվան թատրոնի դերասան է։ 2011 թվականին կայացել է նրա ռեժիսորական նորամուտը՝ «Եղբայրներ» դիպլոմային աշխատանքով, որը մասնակցել է բազմաթիվ փառատոնների և արժանացել Մոսկվայի «Արտկինո» փառատոնի հատուկ մրցանակի։ 2012 թվականին կայացել է «Մայրեր» ֆիլմի պրեմիերան, որտեղ Դյուժևը ներկայացրեց իր երկրորդ աշխատանքը՝ «Իմ սիրելիին»` Սերգեյ Բեզռուկովի հետ։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը` Պյոտր Վալենտինովիչ Դյուժև (1954-2002), դերասան
  • Մայրը՝ Լյուդմիլա Գրիգորևնա Դյուժևա (1954-2003)
  • Քույրը՝ Անաստասիա Դյուժևա (1986-1998)

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Տատյանա Դյուժևա (ծնվել է՝ 1981). ամուսնացել են 2008 թվականի փետրվարի 14-ին։
  • Որդին՝ Իվան (ծնվել է՝ 2008 թվականի օգոստոսի 7-ին)[1]
  • Որդին՝ Դմիտրի (ծնվել է՝ 2015 թվականի հունվարին)։

Թատրոնի աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 - «Պրիմադոննա»
  • 2009 - «Ազնվական բույն»
  • 2004 - «Ազատ սեր»

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երկու աստղի» երկրորդ եթերաշրջանի հաղթող
  • «Ֆորտ Բոյարդ» նախագծի հաղթող
  • «Ազատագրողները» վավերագրական շարքի վարող

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանական աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2000 - «24 ժամ»
  • 2001 - «Թույներ կամ թունավորումների համաշխարհային պատմություն»
  • 2001 - «Ապրիլ»
  • 2002 - «Տապան»
  • 2002 - «Բրիգադա» (Космос, Кос)
  • 2003 - «Թիմ»
  • 2003 - «Հայրենիքը սպասում է»
  • 2004 - «Սրբապատկերների որսորդները»
  • 2004 - «Մահ անունով ձիավորը»
  • 2004 - «Ունկնդիրը»
  • 2004 - «Ռուսական»
  • 2004 - «Չղջիկ»
  • 2005 - «Պահմտոցի»
  • 2005 - «Բախտավորը»
  • 2005 - «Երազելը վնաս չէ»
  • 2006 - «Հաղթանակի օրը»
  • 2006 - «Ինձ համար ցավոտ չէ»
  • 2006 - «Կղզի»
  • 2006 - «Կարամբոլ»
  • 2007 - «ճանապարհորդություն ընտանի կենդանիների հետ»
  • 2007 - «Կուկա»
  • 2007 - «Անհայտացում»
  • 2007 - «Անտիդուր»
  • 2008 - «Վիճակահանություն»
  • 2008 - «Ամանորյա տարիֆ»
  • 2008 - «Հարազատ օտարը»
  • 2009 - «Հակառակ կողմը»
  • 2009 - «Խիստ ռեժիմի արձակուրդ»
  • 2009 - «Ծաղկազարդի կիրակի»
  • 2009 - «Համլետ. 21-րդ դար»
  • 2010 - «Արևից հյուծվածները-2. սպասում»
  • 2011 - «Արևից հյուծվածները-2. ցիտադել»
  • 2011 - «Հղին»
  • 2010 - «Մտերիմ թշնամի»
  • 2011 - «Դա եղել է Կուբանում»
  • 2012 - «Մայրեր»
  • 2012 - «Մայր Օդեսա»
  • 2012 - «Այլամորթների առաջնորդը»
  • 2013 - «Սուրհանդակ երկնքից»
  • 2013 - «Կործանիչներ»

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2010 - «Եղբայրներ»
  2. 2012 - «Մայրեր»
  3. 2014 - «Չեմպիոններ»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Դյուժև» հոդվածին։