Դորա (երգչուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դորա
Բնօրինակ անունԴարյա Շիխանովա
Ի ծնե անունռուս.՝ Дарья Сергеевна Шиханова
Նաև հայտնի է որպեսMental Affection
Ծնվել էնոյեմբերի 30, 1999 (24 տարեկան)
Սարատով, Ռուսաստան
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԺանրերՓոփ ռոք
Մասնագիտությունհեղինակ-կատարող
ԳործիքներԿիթառ
Գործունեություն2019-ներկա
ԼեյբլRhymes Music
Կայքrealdora.com
 Dora (singer) Վիքիպահեստում

Դարյա Շիխանովա (ռուս.՝ Дарья Шиханова, նոյեմբերի 30, 1999(1999-11-30), Սարատով, Ռուսաստան), առավել հայտնի է որպես Դորա, պատանեկան փոփ ռոք ժանրի ռուս երգչուհի։

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1999 թվականի նոյեմբերի 30-ին Սարատով քաղաքում։ Մանուկ հասակում հետաքրքրվում էր փոփ երաժշտությամբ և սկզբում լսում էր ռուս արտիստների, սակայն հետագայում նրան հետաքրքրում են նաև արտասահմանյան արտիստները։ Անձամբ Դարիան իր սիրելի երգերն է համարում Ավրիլ Լավինի «When You’re Gone» և Բիյոնսեի «If I Were a Boy» երգերը[1]։ Չնայած աղջկա՝ երաժշտական դպրոցում սովորելու ցանկությանը, ծնողները դեմ էին, որ աղջիկը դասական կրթություն ստանա[2]։ Դարյան փորձել է կիթառի պարապունքների հաճախել, սակայն անձամբ թողել է այն, համարելով ձանձրալի և անհետաքրքիր։ 9-րդ դասարանում նա որոշում է ինքնուրույն մի երգ նվագել սովորե դպրոցի ելույթի համար, որը Imagine Dragons խմբի «Radioactive» երգն է։ Հաջող համերգը ոգեշնչեց աղջկան շարունակել կիթառ սովորել[1]։

Ստեղծագործական ուղու սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

The Retuses խմբի ազդեցության տակ Դարիան սկսում է իր սիրելի երգերի քավեր տարբերակներն ձայնագրել։ Սկզբում նա կրկնում էր այն ամենը, ինչը կատարում էր խմբի լիդերը՝ Միխայիլ Ռոդիոնովը՝ «Шаганэ» և «Заметался пожар голубой»։ 15 տարեկանում Դարյան սկսեց երգերի քավերներ ձայնագրել, երբ սովորում էր 9-րդ դասարանում։ Կես տարի անց նա սկսում է սեփական երգերն մտածել և ձայնագրել, սակայն փորձերն անհաջող համարեց՝ իր կատարմամբ քավերները մարդկանց ավելի շատ էին դուր գալիս, քան իր սեփական ստեղծագործությունները[1]։

2017 թվականին Դարիայի հետաքրքրությունները փոխվում են։ Ինդի ռոքի փոխարեն նա հետաքրքրվում է էմո ռեփով, հատկապես XXXTentacion-ի այդ ժամանակ թողարկված «17» ալբոմով։ Դա հիմնականում կապված էր նրա էմոցիոնալ խնդիրների հետ այն բանից հետո, երբ նա նոր դպրոց տեղափոխվեց, որտեղ աղջկան բուլիինգի էին ենթարկում[1]։ Դարիայի առաջին ելույթը տեղի է ունեցել Պոդոլսկ քաղաքի «Смена» ակումբում, որը կազմակերպել էր «Вечно XVII»-ը։ 14-ամյա կիթառով աղջիկը տարբերվում էր այլ կատարողներից, հիմնականում տեղացի ռեփերներից։ Դարյան կատարում էր հայտնի տխուր երգեր, ինչպիսիք են Սերգեյ Եսենինի «Заметался пожар голубой» բանաստեղծությունը, Սպլին խմբի «Выхода нет» երգը և այլն[1]։

Սկզբում, Դարյան իր երգերը iPhone-ով էր ձայնագրում։ Հետագայում նա ծանոթանում է բիթմեյքերի հետ, որը նրան օգնում է գործիքային մասերի և կոմպոզիցիաների ձայնագրման հարցում։ Այդ կերպ ձայնագրված առաջին երգերից է Լեոնիդ Ֆյոդորովի «Таял» երգը։ Երգչուհուն դուր եկավ երգերը բիթրի ուղեկցությամբ կատարելը և նա որոշում է շարունակել համագործակցությունը։ Նրանք սկսում են ձայնագրել Դարիայի սեփական երգերը, որոնց մի մասն ընդգրկվում են իր դեբյուտային ստուդիական ալբոմում։ Այդ ժամանակ Դարյան ելույթ էր ունենում Mental Affection անվան տակ և դեպրեսիկ երգեր էր գրում։ Դրանցից մեկը «Рецидив» երգն է, որը հիմնված է իր ծանոթներից մեկի պատմության վրա, որը ծնողների հետ խնդիրներ ուներ և մտածում էր ինքնասպանության մասին։ Հետագայում Դարյան խոստովանել է, որ ամաչում է այս երգից։ Երգչուհին իր համար բացահայտում է ավտո մեղեդին (անգլ.՝ Auto-Tune) և սկսում է այն իր ստեղծագործություններում օգտագործել, որոնցից առաջինը դարձել է «Не ругаюсь матом» երգը, որը Դարիան իսկական ստեղծագործական առաջընթաց էր համարում[1]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2019 — «Я не коммерция» (մինի ալբոմ)
  • 2019 — «Младшая сестра»
  • 2020 — «Боже, храни кьют-рок»

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2018 — «Мне пусто»
  • 2019 — «Почему»
  • 2019 — «Без радости в глазах»
  • 2019 — «Я всегда буду рядом»
  • 2019 — «Я не ругаюсь матом, ч. 1»
  • 2019 — «Разлетаюсь»
  • 2019 — «На скейте»
  • 2019 — «Дорадура»
  • 2020 — «Если хочешь»
  • 2020 — «Пошлю его на...» (Լոլիտայի քավեր)
  • 2020 — «Не исправлюсь» (Մեյբի Բեյբիի հետ միասին)
  • 2020 — «Втюрилась»
  • 2020 — «Осень пьяная»

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2019 — «Дорадура»
  • 2020 — «Не исправлюсь» (Մեյբի Բեյբիի հետ միասին)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Полина Зиммерман (2020 թ․ ապրիլի 29). «От школьного зала до «Вечернего Урганта». Как Дора стала звездой женского гитарного попа?». Афиша (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին.
  2. https://www.youtube.com/channel/UCj7bSQWlq2O4lhGxGll5SUA (2020 թ․ հունվարի 18). «Вписка и Дора — "Дорадура", как ей помог Галат, копировала ли Земфиру, травля в школе». Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 20-ին. {{cite web}}: External link in |author= (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորա (երգչուհի)» հոդվածին։