Դուշան Անջելկովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուշան Անջելկովիչ
Քաղաքացիությունը  Սերբիա և Չեռնոգորիա և  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 15, 1982(1982-06-15)[1] (41 տարեկան)
Ծննդավայր Կրալևո, ՀՍՖՀ
Հասակ 172 սանտիմետր
Քաշ 69 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001—2002 Հարավսլավիա Սլոգա (Կրալևո) 15 (4)
2002—2003 Հարավսլավիա Մլադոստ (Լուչանի)]] 29 (16)
2004  Սերբիա և Չեռնոգորիա Ռադնիչկի Յուգոպետրոլ 29 (5)
2005 Սերբիա և Չեռնոգորիա Վոժդովաց 17 (1)
2005—2006 Սերբիա և Չեռնոգորիա Ցրվենա Զվեզդա 3 (0)
2006—2008 Սերբիա Ցրվենա Զվեզդա 50 (1)
2008 Թուրքիա Քոջաելիսփոր 5 (0)
2009—2010 Ռուսաստան Ռոստով 51 (1)
2011—2014 Ռուսաստան Կրասնոդար 66 (1)
2015—2018 Սերբիա Ցրվենա Զվեզդա 53 (5)
2001—2018 Ընդամենը 356 (35)
Ազգային հավաքական
2007 Սերբիա Սերբիա 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դուշան Անջելկովիչ (սերբ.՝ Душан Анђелковић; Dušan Anđelković, հունիսի 15, 1982(1982-06-15)[1], Կրալևո, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ։ Խաղացել է պաշտպանի դիրքում։ Սերբիայի քառակի չեմպիոն և Սերբիայի գավաթակիր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուշան Անժելկովիչը ռուսական «Կրասնոդարի» կազմում

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սլոգա»

Պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան Դուշան Անջելկովիչը սկսել է 2001 թվականին «Սլոգա» ակումբում, որը հանդես էր գալիս Հարավսլավիայի առաջնության ցածր դիվիզիոններից մեկում[2]։

«Ցրվենա Զդեզդա»

2005 թվականին տեղափոխվել է «Ցրվենա Զվեզդա», որում երեք մրցաշրջանում անցկացրել է 50-ից ավելի հանդիպում, իսկ 2007 թվականին դարձել է Սերբիայի չեմպիոն[2]։

«Քոջաելիսփոր»

2008 թվականն անցկացրել է որպես թուրքական «Քոջաելիսփոր» ակումբի խաղացող, սակայն ֆինանսական ճգնաժամի պատճառով ակումբը սնանկացել է, դադարեցրել ֆուտբոլիստներին աշխատավարձ վճարել, ինչի հետևանքով պայմանագիրը խզելու խնդրանքով Դուշանը դիմել է ՖԻՖԱ-ին[2]։

«Ռոստով»

2009 թվականին տեղափոխվել է ռուսական «Ռոստով» ակումբ։ 2009 թվականի մրցաշրջանի արդյունքներով «Սպորտ-Էքսպրեսի» վարկածով Դուշանը ճանաչվել է Ռուսաստանի առաջնության լավագույն ձախ պաշտպան[2]։

«Կրասնոդար»

2011 թվականին խաղացողը եռամյա պայմանագիր է կնքել «Կրասնոդարի» հետ[2][3]։

«Ցրվենա Զվեզդա»

2014 թվականի դեկտեմբերի 29-ին Դուշան Անջելկովիչը պայմանագիր է կնքել «Ցրվենա Զվեզդայի» հետ։ Պայմանագիրը նախատեսված էր մինչև 2016 թվականի ամառ[4]։ 2018 թվականի ապրիլին Անջելկովիչը հայտարարեց, որ այդ մրցաշրջանը լինելու է վերջինը իր կարիերայում[5]։

Ազգային հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Դուշան Անջելկովիչը մեկ հանդիպում է անցկացրել Սերբիայի ազգային հավաքականում[2]՝ Եվրո-2008-ի որակավորման փուլի շրջանակներում մրցելով Ղազախստանի հավաքականի դեմ (նոյեմբերի 24, 1-0)[6]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ցրվենա Զվեզդա»
  •  Ոսկի. Սերբիայի չեմպիոն (3)՝ 2006/07, 2015/16, 2017/18
  •  Ոսկի. Սերբիայի և Չեռնոգորիայի չեմպիոն (1)՝ 2005/06
  • Սերբիայի և Չեռնոգորիայի գավաթակիր՝ 2005/06
  • Սերբիայի գավաթակիր՝ 2006/07

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Душан Анджелкович / Dusan Andelkovic».
  3. Бутримова, Д. (2011 թ․ հունվարի 16). «Душан Анджелкович продолжит карьеру в «Краснодаре»». Советский Спорт. Վերցված է 2011 թ․ հունվարի 16-ին.
  4. «CZ: Luković i Anđelković potpisali». B92.net (սերբերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.
  5. «Zvezdin Džin završio karijeru - šesti trofej je u džepu!». www.mozzartsport.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին. {{cite web}}: Text "MozzartSport" ignored (օգնություն)
  6. «Serbia v Kazahkstan : European Championship 2008 Qualifying Round». web.archive.org. 2015 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուշան Անջելկովիչ» հոդվածին։