Եգիպտացիները 3000 տարի առաջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եգիպտացիները 3000 տարի առաջ
տեսակգեղանկար
նկարիչԼոուրենս Ալմա-Թադեմա
տարի1863[1]
բարձրություն99,5 սանտիմետր[1]
լայնություն125 սանտիմետր[1]
գտնվում էՕքլենդի պատկերասրահ[1]
հավաքածուՕքլենդի պատկերասրահ[1]
Ծանոթագրություններ

«Եգիպտացիները 3000 տարի առաջ» (անգլ.՝ Egyptians 3,000 years ago), 19-րդ դարի բրիտանացի նկարիչ, պատմական և դիցաբանական թեմաների վարպետ, ասպետ Լոուրենս Ալմա-Թադեմայի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1863 թվականին։ Նկարն արված է յուղաներկով՝ փայտե տախտակի վրա, որի չափերն են 99,5 × 125 սմ[2]։

Այսօր «Եգիպտացիները 3000 տարի առաջ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Օքլենդի պատկերասրահում (Օքլենդ, Նոր Զելանդիա)[2]։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Եգիպտացիները 3000 տարի առաջ» ստեղծագործությունը հեղինակը վրձնել է կյանքի բելգիական ժամանակահատվածում։ Նկարում պատկերված է Եգիպտոսի փարավոնի պալատը․ կտավում Նուբիայի դեսպանի և փարավոնի հանդիպման տեսարանն է։ Հեղինակը պատկերել է երաժիշտների և պարողների՝ հատուկ ուշադրություն դարձնելով ճշգրիտ դետալներին․ օրինակ, Ալմա-Թադեման տավիղը նկարել է Լուվրի ցուցանմուշներից մեկից օգտվելով[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եգիպտական թեման նորաձև էր եվրոպացիների շրջանում նապոլեոնյան պատերազմների ժամանակ, սական հեղինակն այն նկարիչների շարքում էր, որոնք առաջինը պատկերեցին ոչ թե ժամանակակից Եգիպտոսը, այլ փարավոնների ժամանակաշրջանը։

«Եգիպտացիները 3000 տարի առաջ» նկարը մեծ հաջողություն ունեցավ Բրյուսելում կայացած ցուցահանդեսի ժամանակ։ 1864 թվականին հեղինակը մշակեց նկարը և ուղարկեց Փարիզյան սալոն՝ «Տասնութերորդ դինաստիա» անվանումով և, արդյունքում, ոսկե մեդալ ստացավ։

Լոուրենս Ալմա-Թադեման նկարը վաճառում է Էռնեստ Գամբարտին, մեկ տարի անց, կրկին վերամշակել է (վնասվել էր պատահարից), իսկ 1867 թվականին կրկին ոսկե մեդալ է ստանում Փարիզում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.aucklandartgallery.com/explore-art-and-ideas/artwork/9673/egyptians-3000-years-ago
  2. 2,0 2,1 «Egyptians 3,000 years ago». Auckland Art Gallery (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 25-ին.
  3. 3,0 3,1 Шестимиров А. Альма-Тадема: Альбом. М.: Белый город, 2012. С. 10—11.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]