Երեխաները լողափին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեխաները լողափին
տեսակգեղանկար
նկարիչԽոակին Սորոլյա
տարի1910 և 1909[1]
բարձրություն118 սանտիմետր[2]
լայնություն185 սանտիմետր[2]
ստեղծման վայրՎալենսիա
ստեղծման երկիր Իսպանիա
ուղղությունիմպրեսիոնիզմ
ժանրկենցաղային ժանր և նյու
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊրադո թանգարան
հավաքածուՊրադո թանգարան
Ծանոթագրություններ

«Երեխաները լողափին» (իսպ.՝ Niños en la playa), իսպանացի նկարիչ, Իսպանիայում իմպրեսիոնիզմի խոշորագույն ներկայացուցիչ Խոակին Սորոլյայի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1910 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 118 × 185 սմ։

Այսօր «Երեխաները լողափին» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Պրադո թանգարանում[3] (Մադրիդ, Իսպանիա

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երեխաները լողափին» ստեղծագործությունը Խոակին Սորոլյայի առավել կարևոր ու «հասուն» աշխատանքներից մեկն է՝ ծովի ու լողափի թեմայով[4]։

Չնայած նկարի մեծ չափերին՝ տեսարանը նկարվել է բնականից՝ Վալենսիայի Էլ Կաբանյալ լողափում։ Նկարում հեղինակը վրձնել է միջօրեի արևի լույսը ջրերում, ավազ և մերկ տղաներ։ Նկարի բացառիկություններից է ջրերում արևի և ստվերների արտացոլանքը՝ լայն վրձնահարվածներով՝ դեղին, շագանակագույն, վարդանարդոսագույն և սպիտակի երանգներով, որոնք վարպետորեն ներկայացրել է հեղինակը[4]։

Հեղինակը կտավի տեսարանը մոտիկից է նկարել, ուստի չի երևում հորիզոնը։ Սորոլյան կոմպոզիցիան կառուցել է անկյունագծով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երեխաները լողափին» ստեղծագործությունը հեղինակն ավարտել է 1910 թվականին։ Այն որպես նվեր 1919 թվականին ընծայվել է Ժամանակակից արվեստի թանգարանին․ այդտեղից հետագայում կտավը փոխանցվել է Պրադոյին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.museodelprado.es/coleccion/obra-de-arte/chicos-en-la-playa/edd7a202-c069-49f1-a3f4-eacf9b4022c2
  2. 2,0 2,1 https://www.museodelprado.es/en/the-collection/art-work/boys-on-the-beach/edd7a202-c069-49f1-a3f4-eacf9b4022c2
  3. ««Երեխաները լողափին» նկար».
  4. 4,0 4,1 Путеводитель по Прадо, 2019, էջ 223

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Национальный музей Прадо. Путеводитель по Прадо = Museo Nacional del Prado. — Издание 6-е, исправленное. — Мадрид: Museo Nacional del Prado, 2019. — С. 223. — 477 с. — ISBN 978-84-8480-352-2

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]